Ընդերքի մասին ԼՂՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                                       Ընդունված է 2018 թ. մարտի 29-ին      

Հոդված 1. Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-61-Ն օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ»:

 

Հոդված 2. Օրենսգրքի ամբողջ տեքստում «բնության և շրջակա միջավայր» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «շրջակա միջավայր» բառերով և դրանց հոլովաձևերով:

 

Հոդված 3.  Օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասը «կարգավորվում են» բառերից հետո լրացնել «ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման,» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ կետը «ընդերքի օգտագործում» բառերից հետո լրացնել «կամ  ընդերքօգտագործման թափոնների վերամշակում» բառերով.

2) 7-րդ կետը «հանածոների արդյունահանման» բառերից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» բառերով.

3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13) արտադրական լցակույտեր` օգտակար հանածոների ուսումնասի­րու­թյան, արդյունահանման կամ վերամշակման արդյունքում առա­ջա­ցած ընդերքօգտա­­­գործման թափոններ (այդ թվում՝ պոչանքներ)` տեղադրված երկրի մակերևույթի վրա կամ լեռնային փորվածքներում.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-28.4-րդ կետեր.

«28.1) շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ՝ կենտրոնական գանձապետարանում լիազոր մարմնի անվամբ բացված արտաբյուջետային հաշվին  ընդերքօգտագործողների հատկացրած գումարներ, որոնք ուղղվում են սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված նպատակների իրականացմանը.

28.2) ֆինանսական երաշխիք՝  ընդերքօգտագործման   թափոնների  կա­ռա­­վարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաննե­րով նախատեսված՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և ընդերքօգ­տա­գործման թափոնների մշակման օբյեկտների շահագործման, փակման, փակումից հետո օրենքով նախատեսված միջոցառումների իրականացման, թափոնների վերամշակման, օգտագործման կամ վնասազերծման, ինչպես նաև նշված գործողությունների արդյունքում առաջացող թերությունների կամ պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով կառավարության սահմանած չափանիշները բավարարող իրավաբանական անձանց կողմից տրվող և  ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացվող երաշխիք.

28.3) ֆինանսական այլ առաջարկներ և երաշխիքներ՝  օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստանալու նպատակով ներկայացվող ֆինանսական առաջարկներ և երաշխիքներ, որոնք ներառում են մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ և գործառնական ծախսերի վերաբերյալ.

28.4) հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքներ՝  ֆինանսական երաշխիքներ, որոնք ներկայացվում են հանքի փակման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով.».

5) 29-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) 36-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 37-46-րդ կետեր.

«37) պոչանքներ՝ պինդ կամ կիսահեղուկ թափոններ, որոնք առաջանում են օգտակար հանածոների մշակման (այդ թվում` մանրացման, աղացման, չափային տեսակավորման, հարստացման և այլ ֆիզիկաքիմիական տեխնոլոգիաների կիրառման) ընթացքում.

38) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտ`  տարածք, տեղ, ներառյալ՝ ցանկացած պատվար կամ որևէ այլ կառույց (ներառյալ՝ պոչամբարները), որը նախատեսված է տարածքն իր մեջ պարունակելու, սահմանափակելու կամ այլ կերպ որպես հենարան պահելու նպատակով, որտեղ հավաքվում, կուտակվում, պահվում, հեռացվում, վնասազերծվում, տեղադրվում կամ թաղվում են ընդերքօգտագործման թափոնները (պինդ, հեղուկ կամ կիսահե­ղուկ վիճակում): Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտ չեն հանդիսանում այն տարածքները (ներառյալ՝ փորված հորերը), որտեղ  ընդերքօգտագործման թափոնները տեղափոխվել են օգտակար հանածոյի արդյունահանումից հետո՝ վերականգնման կամ շինարարական նպատակներով: Վերջիններս հանդիսա­նում են թափոններ «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տու­թյան օրենքի իմաստով, և դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության օրենքով.

39) ընդերքօգտագործման վտանգավոր թափոններ`  ընդերքօգտագործ­ման թափոններ,  որոնք իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով վտանգ են ստեղծում կամ կարող են ստեղծել մարդու առողջության և շրջակա միջավայրի համար, և պահանջվում են դրանց հետ վարվելու հատուկ մեթոդներ, եղանակներ, միջոցներ.

40) ընդերքօգտագործման թափոնների կառավարում՝  ընդերքօգտագործ­ման թափոնների հավաքման, փոխադրման, վնասազերծման, կուտակման, պահման, հեռացման, տեղադրման, թաղման, մշակման, օգտահանման գործողություններ, որոնք ուղղված են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և ընդերքօգտագործման թափոնների կառավարման միջոցով շրջակա միջավայրի կամ մարդու առողջության վրա  ընդերքօգտագործման թափոնների բացասական ազդեցության հնարավորության դեպքում կանխմանը կամ հնարավորինս նվազեցմանը.

41) ընդերքօգտագործման թափոնների վերամշակում՝ տեխնոլոգիական գործողությունների իրականացում, որոնք կապված են թափոնների մեխանի­կական, ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկությունների փոփոխման հետ, և որի նպատակն է ընդերքօգտագործման թափոններից օգտակար հանածոյի կորզումը, այդ թվում՝ դրա չափերի փոփոխումը, դասակարգումը, առանձնացումը, թափոնների վերամշակումը.

42) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտ՝ ընդերքօգտա­­­­գործման թափոնների օբյեկտներ, որտեղ գտնվող ընդերք­­­­­­օգտա­գործ­­ման թափոնները ենթարկվում են մշակման, վերամշակման կամ օգտահանման.

43) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլան՝ ընդերք­օգ­տագործման թափոնների կառավարման համապարփակ փաստաթուղթ, որը նկարագրում է ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում թափոնների հավաքման, փոխադրման, վնասազերծման, կուտակման, պահման, հեռաց­ման, տեղադրման, թաղման այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքով նախատեսված նպատակների իրականացման համար: Ընդ որում, ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը մշակում և ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանու­թյան ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին են ներկայացնում բոլոր  ընդերքօգտագործողները.

44) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համապարփակ փաստաթուղթ, որը նկարագրում է ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտների կառավարման և դրանցում գտնվող ընդերքօգտա­գործման թափոնների կառավարման, մշակման, վերամշակման կամ օգտահանման այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքով նախատեսված նպատակների իրականացման համար: Ընդ որում, ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան մշակում և ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանու­թյան ոլորտում բնապա­հպանության բնագավառի պետական կառա­­վար­­ման լիազոր մարմին են ներկայացնում միայն այն  ընդերքօգտա­գործողները, որոնք ցանկանում են վերամշակել  ընդերքօգտա­գործման թափոնները.

45) լավագույն հնարավոր տեխնոլոգիա՝  սույն օրենսգրքով նախատես­ված գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների և մեթոդների ամբողջություն, որոնք հնարավորինս կանխում կամ նվազագույնի են հասցնում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները, այդ թվում՝ շրջակա միջավայր վտանգավոր նյութերի արտանետումները.

46) նախնական պայմանագիր՝ լիազոր մարմնի և ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնքված գրավոր համաձայնություն, որով սահմանվում են ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար ներկայացվող դիմումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը և երկրաբանական ուսումնասիրության նյութերը փորձաքննության ներկայացնելու ժամկետները:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասում 10-րդ կետի վերջակե­տը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետ.

«11) ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում պետական վերահսկողություն՝ բնակչության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման նպատակով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 14-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենսգրքի 15-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում՝

ա. «պահպանության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ընդերքօգտա­գործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության» բառերը,

բ. 16-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-27-րդ կետեր.

«17) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման մրցութային հանձնաժողովի գործունեության կարգի սահմանումը.

18) լիազոր մարմնի և ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնքվող նախնական պայմանագրի օրինակելի ձևի սահմանումը.

19) ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագր­ման կարգի սահմանումը.

20) ընդերքօգտագործման թափոնների և  ընդերքօգտագործման թափոն­նե­րի օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգի սահմա­նումը.

21) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցմանը ներկա­յաց­վող տեխնիկական պահանջների և չափանիշների սահմանումը.

22) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը և  ընդերք­օգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշների սահմանումը.

23) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման իրականացման կարգի սահմանումը.

24) լավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչ­ների սահմանումը.

25) ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտա­գործ­­ման թափոնների վերամշակման փոփոխված պլանների՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգի սահմանումը.

26) ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներկայաց­վող չափանիշների սահմանումը.

27) սույն օրենսգրքով նախատեսված այլ միջոցառումների իրականա­ցումը:».

2) 3-րդ մասի 19-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ և 21-րդ կետեր.

«20) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման մրցութային փաթեթի կազմումը.

21) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված իրավաբանական անձի հետ նախնական պայմանագրի կնքումը:».

3) 4-րդ մասի 8-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-14-րդ կետեր.

 «9) ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգի մշակումը.

10) ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոն­ների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգի մշակումը.

11) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը և ընդերքօգտագործման թափոնների կառավարմանը և վերամշակմանը ներկայացվող տեխնիկական պահանջների և չափանիշների մշակումը.

12) լավագույն հնարավոր տեխնոլոգիաներին ներկայացվող չափորոշիչ­ների մշակումը.

13) օգտակար հանածոյի մշակման համար անհրաժեշտ վտանգավոր նյութերի օգտագործման առավելագույն սահմանաչափերի որոշման ընթացա­կարգի հաստատումը.

14) սույն օրենքով նախատեսված այլ իրավասություններ:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասը «սահմանված» բառից հետո լրացնել «ընդհանուր հիմունքներով կամ մրցութային» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին և 20.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 20.1.

 Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը   

 մրցութային կարգով

 

1. Ընդերքօգտագործման իրավունքը մրցութային կարգով տրամադրվում է բացառապես ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության դեպքում:

2. Մրցույթի մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական և տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորոշիչները, ինչպես նաև մրցութային փաթեթների պատրաստման կարգը սահմանում է կառավարությունը:

3. Ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու համար մրցույթի մասնակցության հայտը ներկայացվում է լիազոր մարմին՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով:

4. Մինչև մրցույթի կազմակերպումը լիազոր մարմնի և ընդերքօգտա­գործման համար անհրաժեշտ հողատարածքների սեփականատիրոջ միջև կնքվում է հողօգտագործման նախնական պայմանագիր, որով սահմանվում է ընդերքօգտագործողի կողմից՝ հողամասի օգտագործման վճարի և ընդերքօգ­տագործման հետևանքով հողամասի սեփակա­նա­տիրոջը պատճառվելիք վնա­սի և բաց թողնված օգուտի չափի փոխհատուցում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Մրցույթը կազմակերպվում, անցկացվում և բողոքարկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, սույն օրենսգրքի և «Հրապարակային սակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:

 

Հոդված 20.2.

Մրցույթի արդյունքների ամփոփումը

 

1. Մրցույթների կազմակերպման և անցկացման նպատակով լիազոր մարմինը ստեղծում է մրցութային հանձնաժողով:

2. Մրցույթում հաղթող անձը որոշվում է մրցութային առաջարկություն­ների քննարկման արդյունքով` հետևյալ չափանիշների հիման վրա.

1) ընդերքօգտագործման ոլորտում հայտատուի նմանատիպ աշխատանք­ների փորձը, ընդերքօգտագործման առաջարկվող ծրագիրը, նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը, միջազգային փորձը, նախատես­վող ներդրումների ծավալը, իրականացվելիք աշխատանքների ժամկետները, ստեղծվելիք աշխատատեղերի քանակը.

2) մրցույթի մասնակիցների կողմից առաջարկվող աշխատանքների կատարման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության անվտանգության և տեխնիկական անվտանգության ապահով­ման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները.

3) մրցույթի մասնակիցների որակավորումը, ֆինանսական և տեխնիկա­կան կարողությունները.

4) մրցույթին չեն կարող մասնակցել սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետում նշված անձինք:

3. Մրցույթի արդյունքների ամփոփման կարգը սահմանում է մրցույթի կազմակերպիչը:

4. Մրցույթի մյուս մասնակիցների պահանջով 10-օրյա ժամկետում տրամադրվում է արձանագրության կրկնօրինակը:

5. Մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված անձի հետ մրցույթի արդյունքների ամփոփումից հետո՝ 15-օրյա ժամկետում, լիազոր մարմինը կնքում է նախնական պայմանագիր, որով սահմանվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը և երկրաբա­նական ուսումնասիրության նյութերը փորձաքննության ներկայացնելու ժամկետները:

6. Մրցույթում հաղթող ճանաչված անձը նախնական պայմանագրով սահմանված ժամկետում դիմում է լիազոր մարմին՝ ընդերքօգտագործման իրավունք ստանալու համար՝ դիմումին կից ներկայացնելով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Լիազոր մարմինը ընդերքօգտագործման իրավունքը տրամադրում է սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-4-րդ մասերով և 40-րդ հոդվածով սահմանված կարգով:

7. Եթե շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակա­ցությունը բացասական է, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է մրցույթում հաղթող ճանաչված անձին ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը:»:

 

Հոդված 10. Օրենսգիրքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում 4-րդ կետի վերջա­կե­տը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ.

«5) հաշվետվություն ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախա­տես­ված միջոցա­ռումների իրականացման վերաբերյալ:»:

 

Հոդված 11.  Օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասում 2-րդ կետի վերջա­կե­տը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ.

«3) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը և ընդերքօգ­տա­գործման թափոնների կառավարման պլանով նախատեսված միջոցառում­ների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` ընդերքօգտագործման թափոն­ների վերամշակման պլանը և վերամշակման պլանով նախատեսված միջոցա­ռումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 39-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը «ծրագիրը և այն» բառերից հետո լրացնել «սույն օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերի հետ միասին» բառերով.

2) 7-րդ մասում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին, 5.2-րդ կետեր.           

«5.1) դիմումատուի ներկայացրած ֆինանսական երաշխիքը բավարար չէ ապահովելու ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը.

5.2) ֆինանսական երաշխիքը տվել է այն իրավաբանական անձը, որը չի համապատասխանում կառավարության սահմանած՝ ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներկայացվող չափանիշներին.».

բ. 8-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետ.

«9) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, հանդի­սանում է ռադիոակտիվ հումքի երևակման տեղամաս:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 40-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում 8-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետ. 

«9) ֆինանսական երաշխիքի կատարման պահանջ ներկայացնելու կարգը և պայմանները:».

2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 14. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Երկրաբանական ուսումնասիրության ժամկետի երկարաձգման հա­մար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-4-րդ և 7-րդ մասերով սահմանված կանոնները:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ընդերքի տեղամասի ընդլայնման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-4-րդ և 7-րդ մասերով սահմանված կանոնները:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 43-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակու­թյամբ  2.1-ին մասով.

«2.1. Երկրաբանական ուսումնասիրության ծրագրի փոփոխության համար ներկա­յացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կանոնները:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1) իրականացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումները.»:

 

Հոդված 18.  Օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում 10-րդ կետի վերջա­կե­տը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետ.

«11) ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանը և համապատասխան ֆինանսական երաշխիքը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքները:»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 50-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «նախագիծը» բառից հետո լրացնել «(այդ թվում՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանը)» բառերով.

2) 5-րդ մասի 7-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ կետեր.

«8) դիմումատուի ներկայացրած ֆինանսական երաշխիքը բավարար չէ ապահովելու ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը.

9) ֆինանսական երաշխիքը տվել է այն իրավաբանական անձը, որը չի համապատասխանում կառավարության սահմանած՝ ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներկայացվող չափանիշներին:»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 53-րդ հոդվածի`

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասում 10-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով և  լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետ.

«11) ֆինանսական երաշխիքի կատարման պահանջ ներկայացնելու կարգը և պայմանները:»:

 

Հոդված 21. Օրենսգրքի 54-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակու­թյամբ  5.1-ին մասով.

 «5.1. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կանոնները:»:

 

Հոդված 22.  Օրենսգրքի 55-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված տեղամասի ընդլայնման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կանոնները:»:

 

Հոդված 23. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխության համար ներկայացված դիմումի  նկատմամբ  կիրառվում  են  սույն  օրենսգրքի  50-րդ  հոդվածի  2-4-րդ մասերով սահմանված կանոնները:»:

 

Հոդված 24. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 3-րդ մասում 15-րդ կետի վերջա­կետը փոխարինել  միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-18-րդ կետեր.

«16) ապահովել հանքի փակման ծրագրի իրականացումը.

17) ապահովել օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների համար նախատեսված վճարի վճարումը.

18) իրականացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոն­ների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները:»:

 

Հոդված 25. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ 5.1

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱ­ԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ: ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ

 

Հոդված 59.1.

 Ընդհանուր պահանջները

1. Ընդերքօգտագործման թափոնների կառավարումը և ընդերքօգտա­գործման թափոնների վերամշակումն իրականացվում են՝

1) վնաս չպատճառելով մարդկանց առողջությանը.

2) կիրառելով այնպիսի գործընթացներ կամ տեխնոլոգիաներ, որոնք նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրին` ջրին, մթնոլորտային օդին, հողին, կենդանական և բուսական աշխարհին պատճառվող վնասը.

3) հնարավորինս նվազագույնի հասցնելով լանդշաֆտի կամ հատուկ նշանակության վայրերի՝ պատմամշակութային, էթնոգրաֆիկ, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ազդեցությունը:

2. Ընդերքօգտագործողները հանքի շահագործման ընթացքում և հանքի փակումից հետո պարտավոր են իրականացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումներ` շրջակա միջավայրին կամ մարդկանց առողջությանը հասցվող վնասի և վթարների կանխարգելման կամ նվազա-գույնի հասցնելու նպատակով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված միջոցառումները պետք է իրականացվեն առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն տնտեսական գործունեության կիրառմամբ` հաշվի առնելով ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների և ընդերքօգտա­գործ­ման թափոնների վերամշակման օբյեկտների տեխնի­կական առանձնա­հատ­կու­­­թյունները, աշխարհագրական դիրքը և բնապահպա­նական պայմանները:

 

 Հոդված 59.2.

Ընդերքօգտագործման թափոնների կառավարումը և ընդերքօգտագործման թափոնների վերամշակումը

 

1. Ընդերքօգտագործման թափոնների կառավարումն իրականացվում է ընդերքօգտագործողների կողմից և նրանց միջոցներով՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանին համապատասխան:

2. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակումն իրականացվում է այն ընդերքօգտագործողների կողմից, որոնք ցանկանում են վերամշակել ընդերքօգտագործման թափոններ և այդ նպատակով սույն Օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված կարգով ներկայացրել են համապատասխան դիմում:

3. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակումն իրականացվում է ընդերքօգտագործողների միջոցներով՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանին համապատասխան:

4. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգը սահմանում է կառավարությունը:

5. Այն ընդերքօգտագործողները, որոնք վերամշակում են ընդերքօգտա­գործ­ման թափոններ, իրականացնում են միայն ընդերքօգտա­գործման թա­փոն­ների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումներ:

 

       Հոդված 59.3.

Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ըն­դերք­օգտագործման թափոնների վերամշակման պլանները

 

1. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտա­գործման թափոնների վերամշակման պլանները պետք է կազմվեն՝ հետևելով թափոնների առաջացումը և դրանց վնասակարությունը հնարավորինս նվազեցնելու սկզբունքին, հատկապես հաշվի առնելով՝

1) ընդերքօգտագործման թափոնների կառավարումը նախագծման փու­լում և հանքարդյունահանման ու մշակման համար օգտագործվող մեթոդների ընտրություն կատարելիս.

2) օգտակար հանածոյի արդյունահանումից հետո ընդերքօգտագործման թափոնները ստորերկրյա խոռոչ կրկին փոխադրելը (եթե այդպիսիք կան) որքան հնարավոր է տեխնիկական և տնտեսական առումով և ընդունելի բնապահպանական տեսանկյունից.

3) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո ռեկուլ­տի­վա­ցումը.

4) օգտակար հանածոյի մշակման համար առավել քիչ վտանգավոր նյութերի օգտագործումը.

5) ընդերքօգտագործման թափոններից արժեքավոր նյութերի ստացմանը նպաստելը այդպիսի թափոնների օգտահանման, բազմակի օգտագործման կամ վերամշակման միջոցով, եթե դա ընդունելի է բնապահպանական տեսանկյունից.

6) ընդերքօգտագործման թափոնների անվտանգ հեռացման ապահովումը կարճաժամկետ և երկարաժամկետ, մասնավորապես՝ նախագծման փուլում օբյեկտի գործունեության ընթացքում և դրա փակումից հետո կառավարումը և ընտրելով այնպիսի նախագիծ, որը՝

ա. պահանջում է ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտի դիտանցում, հսկողություն և կառավարում նվազագույն չափով և հնարա­վորության դեպքում` դրանց բացառում,

բ. հնարավորինս նվազագույնի է հասցնում շրջակա միջավայրի (օդ, հող, ջրային ռեսուրսներ, ինչպես նաև բուսական, կենդանական աշխարհ) վրա և բացառում է հարակից ազդակիր համայնքների բնակչության առողջության վրա բացասական ազդեցությունները,

գ. ապահովում է նախկինում գոյություն ունեցած՝ հողի մակերևույթից ավելի բարձր խոյացող պատվարների կամ թափոնակույտի գեոտեխնիկական երկարաժամկետ կայունությունը.

7) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի դասակարգման առանձ­նա­հատ­կությունները:

2. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտա­գործման թափոնների վերամշակման պլանների բովանդակությունը, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտա­գործ­ման թափոնների վերամշակման միջոցառումները սահմանում է կառավարու­թյունը:

3. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպա­նու­թյան ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավար­ման լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքն­նության անցկացման ընթացքում դիտարկում է նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակ­ման պլանների իրագործելիությունը:

4. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործ­ման թափոնների վերամշակման պլանները կարող են փոփոխվել՝ կախված դրանց կառավարման կամ մշակման առանձնահատկություններից։ Ընդ որում, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններն ենթակա են պարտադիր վերանայման յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փոփոխված պլանները ներկայացվում են ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի համաձայնեցմանը: Համաձայնեցման կարգը սահմանում է կառավարությունը:

6. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանների և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների օրինակելի ձևերը հաստատում է կառավարությունը:

7. Ընդերքօգտագործման թափոնների և ընդերքօգտագործման թափոն­ների օբյեկտների՝ ըստ վտանգավորության աստիճանի դասակարգման կարգը հաստատում է կառավարությունը:

 

Հոդված 59.4.

 Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և   

 ընդերքօգտագործման թափոնների վերամշակման

 պլանների ֆինանսական երաշխիքները

 

1. Ընդերքօգտագործողը ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու դիմումի հետ լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման ապահովման համար ֆինանսական երաշխիքներ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական երաշխիքի գումարի հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները:

3. Ընդերքօգտագործողները պետք է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված լիազոր մարմիններ ներկայացնեն միայն կառավարության սահմանած չափանիշները բավարարող իրավաբանական անձանց տված ֆինանսական երաշխիքներ:

4. Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտա­գործ­ման թափոնների վերամշակման պլանների փոփոխության դեպքում փոփոխվում է նաև ֆինանսական երաշխիքի չափը:

5. Սույն հոդվածով նախատեսված ֆինանսական երաշխիքը կարող է տրամադրվել առավելագույնը հինգ տարի ժամկետով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ ընդերքօգտագործողը ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպա­նու­թյան բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայաց­նում ֆինանսական նոր երաշխիք կամ ֆինանսական երաշխիքի ժամկետի երկարաձգման մասին ֆինանսական երաշխիք տված իրավաբանական անձի պատշաճ վավերացրած փաստաթուղթ:

7. Եթե ընդերքօգտագործողը սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետում չի ներկայացնում ֆինանսական նոր երաշխիք կամ ֆինանսական երաշխիքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ պատշաճ վավերացված փաստաթուղթ, ապա ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը դիմում է ֆինանսական երաշխիք տրամադրած իրավաբանական անձին՝ պահանջելով վճարել ֆինանսական երաշխիքով նախատեսված ամբողջ գումարը՝ ընդերքօգտագործման թափոն­ների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով:

8. Ֆինանսական երաշխիքի բովանդակությունը և դրան ներկայացվող չա­փո­րոշիչները, դրանց ներկայացվող որակական չափանիշների գնահատման, ինչպես նաև ֆինանսական երաշխիքի հաշվարկման կարգը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 59.5.

 Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների չիրականաց­ման համար զգուշացումը և ֆինանսական երաշխիքով նախատեսված գումարի վճարման պահանջ ներկայացնելը

 

1. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման միջոցառումներն իրականացնող ընդերքօգտագործողին տալիս է գրավոր զգուշացում, եթե վերջինս չի կատարում համապատասխան պլաններով նախատեսված պարտավորությունները:

2. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպա­նության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավար­ման լիազոր մարմինն իրավունք չունի ֆինանսական միջոցի հատկացման պահանջ ներկայացնելու ընդերքօգտագործողին կամ ֆինանսական երաշխիք տված անձին, եթե ընդերքօգտագործողը զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո՝ 60 օրվա ընթացքում, վերացրել է խախտումները:

3. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպա­նության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավար­ման լիազոր մարմինը ֆինանսական երաշխիքով նախատեսված գումարի վճարման պահանջ կարող է ներկայացնել ինչպես ընդերքօգտագործողին, այնպես էլ ֆինանսական երաշխիք տված անձին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գումարի վճարման պահանջ կարող է ներկայացվել, եթե ընդերքօգտագործողը՝

1) ամբողջությամբ կամ մասնակիորեն չի կատարել ընդերքօգտագործման թափոնների կառավարման կամ ընդերքօգտագործման թափոնների վերամ­շակ­ման պլաններով նախատեսված պարտավորությունները և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում չի վերացրել համապատասխան խախտումները.

2) ֆինանսական երաշխիքի ժամկետի ավարտից առնվազն երեք ամիս առաջ չի ներկայացրել ֆինանսական նոր երաշխիք կամ ֆինանսական երաշ­խիքի երկարաձգման վերաբերյալ պատշաճ վավերացված փաստա­թուղթ:

5. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպա­նու­թյան ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավար­ման լիազոր մարմինը ֆինանսական միջոցների հատկացման պահանջի մեջ պետք է նշի, թե որ պարտավորությունն է խախտել ընդերքօգտագործողը:

6. Ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին պահանջը պետք է ընդերքօգտագործողին կամ ֆինանսական երաշխիք տված անձին ներկայացվի գրավոր` կցելով անհրաժեշտ հիմնավորումները: Սույն կետով նախատեսված պահանջը պետք է պարունակի նաև պահանջվող գումարի չափը և նշված գումարի հաշվարկ-հիմնավորումները:

7. Ֆինանսական միջոցների հատկացման պահանջը ընդերքօգտա­գոր­ծո­ղին կամ ֆինանսական երաշխիք տված անձին ներկայացվելու դեպքում այն պետք է քննարկվի, և համապատասխան գումարը վճարվի 10-օրյա ժամկե­տում:

8. Սույն հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցների հատկացման պահանջ ներկայացվելու դեպքում ընդերքօգտագործողը կամ ֆինանսական երաշխիք տված անձը համապատասխան գումարը փոխանցում է ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի անվամբ գանձապետական միասնական հաշվում բացված արտաբյուջետային հաշվին:

9. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված գումարը ընդերքի օգտա­գործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնա­պահ­պանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ար­տա­բյուջետային հաշվին փոխանցվելուց հետո վերջինս այդ միջոցների հաշ­վին սկսում է կատարել ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները:

 

Հոդված 59.6.

 Տեղեկատվությունը և կանխարգելումը

 

1. Ընդերքօգտագործողը պատասխանատվություն է կրում ընդերքօգտա­գործ­ման թափոնների օբյեկտների անվտանգության ապահովման, անվտան­գու­թյան կառավարման ընթացակարգերի մշակման և կիրառման, ինչպես նաև անվտանգության բարձրացման և ռիսկերի նվազեցման տեխնոլոգիական և կառավարչական համակարգերի օգտագործման համար։

2. Վթարների առաջացման վտանգները և դրանց առանձնահատ­կու­թյուն­ները պետք է հաշվի առնվեն թափոնների օբյեկտների նախագծման, կառուց­ման, աշխատանքի ու պահպանման ժամանակ, ինչպես նաև դրանք փակելիս ու փակումից հետո վթարները կանխարգելելու և մարդու առողջության և (կամ) շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր բացասական հետևանքները բացառելու նպատակով։

3. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջի կատարման նպատակով յուրաքանչ­յուր ընդերքօգտագործող, նախքան ընդերքօգտագործման գործու­նե­ու­­թյան մեկնարկը, ընդերքօգտագործման թափոնների կառավարման, ինչպես նաև սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում ընդերքօգտա­գործման թափոնների վերամշակման համար՝

1) մշակում է վթարների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ և գործողության մեջ դնում դրա իրականացումն ապահովող անվտանգ կառավարման համակարգ.

2) մշակում է արտակարգ իրավիճակներում գործելու պլան՝ նշելով այն միջոցառումները, որոնք ուղղված են լինելու վթարների կանխարգելմանը, հե­տևանքների նվազեցմանը, իրենց աշխատակիցների և հնարավոր վտան­գա­վոր ազդեցության գոտում բնակվող բնակչության պաշտպանու­թյանը՝ համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպա­նության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետա­­կան կարգավորման մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքների.

3) իրականացնում է արտակարգ իրավիճակներին արձագանքելու ներքին ծրագիր՝ նշելով այն միջոցները, որոնք վթարի դեպքում ձեռնարկվելու են։

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով ընդերքօգտագործողը նշանակում է անվտանգության հարցերով կառավարիչ կամ ստեղծում ստորաբաժանում, որը պատասխանատվություն է կրում վթարների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման ու պարբերական վերահսկողության համար՝ համաձայն արտակարգ իրավիճակներում գործելու պլանի։

5. Արտակարգ իրավիճակներում գործելու պլանի բովանդակության և դրա մշակման մեթոդական ուղեցույցը սահմանում է արտակարգ իրավի­ճակների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

6. Արտակարգ իրավիճակներում գործելու պլանի հիմնական նպատակ­ներն են՝

1) վթարների և այլ միջադեպերի սահմանում, նկարագրում ու հսկողու­թյուն՝ դրանց հետևանքները նվազեցնելու, մասնավորապես մարդու առողջու­թյանը և շրջակա միջավայրին հասցվող վնասները հնարավորինս չեզոքացնելու կամ նվազեցնելու համար.

2) վթարների և այլ միջադեպերի ազդեցություններից մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումների իրականացում.

3) տվյալ տարածաշրջանում հանրությանը և համապատասխան ծառա­յու­թյուն­ներին կամ մարմիններին անհրաժեշտ տեղեկությունների հաղորդում.

4) վթարներից հետո շրջակա միջավայրի վերականգնման ու մաքրման աշխատանքների նախատեսում։

7. Վթարների դեպքում ընդերքօգտագործողը բնապահպանության, առող­ջա­­պա­հության և արտակարգ իրավիճակների լիազոր մարմիններին անհա­պաղ տրամադրում է այն տեղեկատվությունը, որ պահանջվում է մարդու առող­ջության համար դրանց հետևանքները նվազեցնելու և բնապահպա­նա­կան վնասի չափը գնահատելու ու փաստացի կամ հնարավորինս նվազեցնելու համար։

8. Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանք­ների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջները և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:

9. Առողջապահության ոլորտի լիազոր մարմինը կարող է մասնակցել արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման ու վերանայման գործընթացին։ Սույն մասով նախատեսված գործընթացներին մասնակցելու նպատակով արտակարգ իրավիճակների լիազոր մարմինը առողջապա­հու­թյան ոլորտի լիազոր մարմնին տեղեկացնում է համապատասխան աշխատանքների իրականացման մասին՝ տրամադրելով տեղեկություններ որոշումների կայացման գործընթացին մասնակցելու ընթացակարգի և այն լիազոր մարմինների մասին, որոնք պետք է ներգրավվեն գործընթացին։

10. Ազդակիր համայնքների բնակչությունը պետք է մասնակցելու հնարա­վորություն ունենա արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման ու վերանայման գործընթացներին։ Սույն մասով նախատեսված գործընթաց­ներին մասնակցելու նպատակով արտակարգ իրավիճակների լիա­զոր մար­մինը ազդակիր համայնքի բնակչությանը տեղեկացնում է համա­պա­տասխան աշխատանքների իրականացման մասին՝ տրամադրելով տեղեկություններ որոշումների կայացման գործընթացին մասնակցելու ընթացակարգի և այն լիազոր մարմինների մասին, որոնց կարող են ներկայացվել դիտողություններ և հարցեր։ Ազդակիր համայնքների բնակչությունը պետք է ունենա ողջամիտ ժամկետներում առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն, և համապատասխան որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն ազդակիր համայնքի բնակչության ներկայացրած առաջարկությունները։

11. Վթարների դեպքում պահանջվող գործողությունների մասին տեղեկություններն անվճար տրամադրվում են ազդակիր համայնքների բնակչությանը, և այդ տեղեկատվությունը վերանայվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ և անհրաժեշտության դեպքում՝ թարմացվում։

12. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված՝ ազդակիր համայնքի բնակչությանը տեղեկացնելու, ազդակիր համայնքի բնակչության կողմից առաջարկություններ ներկայացվելու և այդ առաջարկությունների քննարկման կարգը սահմանում է արտակարգ իրավիճակների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:

 

Հոդված 59.7.

 

 Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառու­ցումն ու կառավարումը

1. Ընդերքօգտագործման թափոնների նոր օբյեկտ կառուցելիս կամ գոյու­թյուն ունեցող օբյեկտը փոփոխության ենթարկելիս ընդերքօգտագործողը պարտավոր է՝

1) հաշվի առնել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի տարածքի երկրաբանական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, սեյսմիկ ու գեոտեխնիկական գործոնները և նախագծել այնպես, որ նվազագույնի հասցվի հողի, մթնոլորտային օդի, ստորգետնյա կամ մակերևութային ջրերի աղտոտումը, ապահովվի աղտոտված ջրի և թափոններից ծորացած կեղտաջրերի արդյունավետ հավաքումը, նվազեցվի ջրի կամ քամու հետևանքով առաջացող քայքայման ծավալը՝ որքան դա հնարավոր է տեխնիկապես և նպատակահարմար` տնտեսապես.

2) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտը կառուցել, կառավարել և պահպանել այնպես, որ ապահովվի դրա ֆիզիկական կայունությունը և կան­խար­գելվի հողի, բուսական, կենդանական աշխարհի, օդի, մակերևութային կամ ստորգետնյա ջրերի աղտոտումը, ինչպես նաև նվազագույնի հասցվի լանդշաֆտին հասցվող վնասը.

3) ունենալ համապատասխան պլաններ և ձեռնարկել անհրաժեշտ միջո­ցառումներ՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների գործունեության դիտանցման և ներքին հսկողության, իսկ անկայունության վերաբերյալ արդյունքների կամ ջրի կամ հողի աղտոտման, բուսական, կենդանական աշխարհին հասցվող վնասի դեպքում՝ անհապաղ միջոցառումների իրականացման վերաբերյալ.

4) ունենալ օբյեկտի դասակարգման առանձնահատկություններով պայ­մա­նա­վորված՝ դրանից բխող տեխնիկական չափանիշներին համապատաս­խան կառավարման պլան.

5) ձեռնարկել համապատասխան միջոցառումներ հողատարածքի և բուսական, կենդանական աշխարհի վերականգնման և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման ուղղությամբ.

6) ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար:

 

Հոդված 59.8.

 

Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման և  փակումից հետո կիրառվող ընթացակարգերը

 1. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման ընթացակարգը մեկնարկվում է, եթե՝

1) իրականացված են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի կառավարման պլանում նշված` ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակմանը նախորդող բոլոր միջոցառումները.

2) ընդերքօգտագործողը ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման մասին ծանուցել է ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին:

2. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ծանուցումն ստանալուց հետո տեղում «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում անցկաց­նում է ստուգումներ, գնահատում է տնտեսավարողի ներկայացրած բոլոր հաշվետվությունները, հաստատում է թափոնների օբյեկտի գործունեության արդյունքում վնասված հողատարածքի, բուսական, կենդանական աշխարհի վերականգնման փաստը և ընդունում է օբյեկտի փակման մասին որոշում: Սույն կետում նշված որոշման մասին ընդերքօգտագործողը տեղեկացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Ընդերքօգտագործողը պատասխանատու է փակմանը հաջորդող փու­լում ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպանման, դիտանցման և հսկողության միջոցառումների իրականացման՝ օրենքով սահմանված պա­հանջ­ների կատարման համար՝ հաշվի առնելով վնասի բնույթը և տևողու­թյունը, բացառությամբ, երբ թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով որոշում է կայացրել՝ հանձն առնել այդ խնդիրները ընդերքօգտագործողի փոխարեն լուծելու պատասխանատ­վությունը:

4. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողի փոխարեն սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումներն իրականացնելու դեպքերը և կարգը սահմանում է կառավարությունը:

5. Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո օրենսդ­րու­թյամբ սահմանված բնապահպանական պահանջները բավարարելու համար ընդերքօգտագործողը պետք է վերահսկի ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի ֆիզիկական ու քիմիական կայունությունը և նվազեցնի ցանկացած բացասական ազդեցություն շրջակա միջավայրի, այդ թվում՝ մակերևութային և ստորգետնյա ջրերի վրա՝ ապահովելով, որ՝

1) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտին հարող բոլոր շինություն­ները դիտանցվեն ու պահպանվեն շահագործման համար միշտ պատրաստ հսկիչ և չափման սարքերի հետ.

2) անհրաժեշտության դեպքում հեղեղատարների հուները և ջրաթող օբյեկտները լինեն մաքուր և ազատ։

 

Հոդված 59.9.

Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպա­նության բնագա­վա­ռի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից անց­կացվող տեսչական ստուգումները

1. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողների մոտ թափոնների կառավարման և դրանց վերամշակմանն ուղղված աշխատանքների իրականացման նկատմամբ տեսչական ստուգումներն իրականացվում են «Բնապահպանական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

        Հոդված 59.10.

 

Ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրումը

 1. Ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է ընդերքօգտագործման թափոնների փակված (այդ թվում՝ լքված) օբյեկտների գույքագրումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված օբյեկտների գույքագրման կարգը հաստատում է կառավարությունը:»:

 

Հոդված 26.  Օրենսգրքի 60-րդ  հոդվածը  լրացնել  հետևյալ  բովանդակու­թյամբ 7-10-րդ մասերով.

«7. Լիազոր մարմինը թույլտվության տրման մասին որոշման ընդու­նու­մից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է դիմումատուին: Տեղեկացմամբ դիմումատուն պետք է նախա­զգու­շացվի սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված հետևանքների մասին:

8. Դիմումատուն սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ծառայության մա­տուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճա­րել ոչ ուշ, քան թույլտվության տրման դիմումը բավարարելու մասին պատ­շաճ ձևով տեղեկացումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթաց­քում:

9. Դիմումատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Դիմումատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրման դիմումը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածի 8-րդ մասում նշված ժամկետում վճարված լինելու մասին և դիմումատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է թույլտվությունը, ինչպես նաև` դրա վերաբերյալ համապատասխան որոշումը:

10. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո, իսկ հայտատուի կողմից պետական տուրքը թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո վճարման դեպքում՝ հայտատուի կողմից պետական տուրքը վճարվելու օրվանից: Սույն հոդվածի 8-րդ մասով նախա­տես­ված ժամկետում դիմումատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպ­քում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում:»:

 

Հոդված 27. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասը «պահպանության» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների կա­ռա­վարման» բառերով:

 

Հոդված 28. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» բառերով:  

 

Հոդված 29. Օրենսգրքի 79-րդ հոդվածում`

1) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս.

«8. Օրենսգրքի 5.1-ին գլուխն ուժի մեջ մտնելուց հետո` 60 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործողները պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին՝ միաժամանակ սահմանված կարգով ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնելով ընդերքօգտա­գործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները և ֆինանսական երաշխիքները:»:

Հոդված 30.

  

 Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեխնածին հանքավայրերը հանդիսանում են ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտներ, և դրանք շահագործող ընդերքօգտագործողները պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 60 ամսվա ընթացքում, իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին՝ միաժամանակ սահմանված կարգով ընդերքի օգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագա-վառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնելով ընդերք­օգ­տագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները և ֆինանսական երաշխիքները:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                    Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2018թ. ապրիլի 5

Ստեփանակերտ

ՀՕ-1-Ն