ԼՈՒՐԵՐ
Վահրամ Բալայանն ընդունել է Օնտարիոյի օրենսդիր ժողովի նախկին խոսնակ Դեյվիդ Ուորներին
04 հունիսի 2018

Հունիսի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Օնտարիոյի օրենսդիր ժողովի նախկին խոսնակ, Օնտարիոյի նախկին պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Ուորներին:

Ողջունելով հյուրին՝ Վահրամ Բալայանը հույս է հայտնել, որ Դեյվիդ Ուորների  գործադրած ջանքերը նոր լիցք կհաղորդեն  հայ-կանադական հարաբերությունների ամրապնդմանը:

«Կարծում եմ, այն փոփոխությունները, որ տեղի են ունենում Արցախում վերջին տարիներին, վկայում են այն մասին, որ մենք ժողովրդավարության ինստիտուտների ստեղծման ճանապարհին  հաջողություններ ունենք», - նշել է Վահրամ Բալայանը:

Այնուհետ ԱԺ նախագահի տեղակալը անդրադարձել  է խորհրդարանում կուսակցությունների ներկայացվածությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դեյվիդ Ուորները նշել է, որ շատ տպավորված է իր առաջին այցով Հայաստան , Արցախ և բացահայտել  երբեմնի ցանկությունը՝ այս երկու  երկրների ժողովրդի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու մասին:

«Հիմնական խնդիրը անվտանգության խնդիրն է, և միջազգային հանրությունը պարտավոր է առնվազն հարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և հասցեագրված դատապարտի Ադրբեջանի կողմից վարվող ապակառուցողական քաղաքականությունը», - ընդգծել է Դեյվիդ Ուորները:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Համլետ Գրիգորյանը և ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը:

ԼՈՒՐԵՐ