31 մայիսի 2018
Մայիսի 31-ին տեղի է ունեցել «Ազգային ժողովի գավաթ»-ի խաղարկության փակման արարողությունը:
Փակման արարողությանը մասնակցել է ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:
Թեթև ատլետիկայի մրցումներին հանրապետության շրջաններից և Ստեփանակերտից մասնակցած 8 թիմերի ցուցաբերած արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Մարտունու Սոս գյուղի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը` Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը և երրորդ տեղը` Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը:
Երրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչված Սոս գյուղի Հայկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի թիմին, ԱԺ գավաթի խաղարկության կանոնակարգի համաձայն, գլխավոր մրցանակը՝ ԱԺ գավաթը, հանձնվել է մշտապես:
Աժ կողմից մրցանակներ են ստացել նաև անհատական լավագույն արդյունքներ ցուցաբերած 3 մարզիկ:
ԱԺ գավաթը հաղթող թիմին է հանձնել է խորհրդարանի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերն արժանացել են ԱԺ պատվոգրի և հուշանվերի: