30 մայիսի 2018
30 մայիսի 2018
Մայիսի 30-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Անդրադառնալով ԱԺ-ում շրջանառության մեջ դրված նախագծերին ու հարցերին՝ մշտական հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը, Ռուսլան Իսրայելյանը, Արմեն Սարգսյանը և Հովիկ Ջիվանյանը ներկայացրել են իրենց հանձնաժողովներում քննարկված օրինագծերը և առաջարկել դրական եզրակացությամբ ընդգրկել լիագումար նիստի օրակարգում:
Բացի օրենքի նախագծերից և պետական մարմինների հաշվետվություններից ու ամենամյա հաղորդումներից, օրակարգում կընդգրկվի նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջարկված Գերագույն դատարանի և Վերաքննիչ դատարանի դատավորներ նշանակելու մասին հարցը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ հերթական լիագումար նիստը տեղի կունենա մայիսի 31-ին ժամը 11:00-ին: