ԼՈՒՐԵՐ
ԱԺ նախագահը հյուրընկալել է ստոմատոլոգների միջազգային վեհաժողովի մասնակիցներին
28 մայիսի 2018

Մայիսի 28-ին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ստոմատոլոգների առաջին հայ-ամերիկյան վեհաժողովի և ստոմատոլոգների իններորդ միջազգային վեհաժողովի մասնակիցներին:

Խորհրդարանի նախագահը նախ շնորհավորել է ներկաներին հայ ժողովրդի կյանքում նշանակալի օրվա՝ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի առթիվ և կարևորել օրվա խորհուրդը մեր ժողովրդի պատմության մեջ:

Այնուհետև ողջունելով վեհաժողովի մասնակիցների հերթական հավաքը Ստեփանակերտում՝ ընդգծել է, որ արդեն ավանդույթ դարձած միջոցառումը կարևոր դեր ունի Արցախում համապատասխան ոլորտի զարգացման և կատարելագործման տեսանկյունից, ինչպես նաև վստահություն հայտնել, որ ձևավորված համագործակցությունը լինելու է շարունակական:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը և փոխնախարար Կարեն Բազիյանը:

ԼՈՒՐԵՐ