Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
22 մայիսի 2018
22 մայիսի 2018
Մայիսի 22-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Ժաննա Գալստյանը և Ռուսլան Իսրայելյանը:
2017թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններ են ներկայացրել ԱՀ պաշտպանության նախարարը, կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ոստիկանության պետի տեղակալը: