21 մայիսի 2018
21 մայիսի 2018
Մայիսի 21-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արմեն Սարգսյանը և Ռուսլան Իսրայելյանը:
Ներկայացնելով կրթության, գիտության և սպորտի բնագավառի 2017թ.-ի տարեկան կատարողականը՝ նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ հաշվետու տարում ոլորտին հատկացվել է 14մլդ 381,1մլն դրամ, կատարողականը կազմել է 13 մլդ 974,3 մլն դրամ կամ 97%-ը:
Նախարարի խոսքով բյուջեից հատկացված գումարի զգալի մասն ուղղվել է հանրակրթության ոլորտին:
Մշակույթի, երիտասարդության հարցերի նախարարության 2017թ. բյուջեի տարեկան կատարողականի մասին հաշվետվությամբ հանդես է եկել նախարար Սերգեյ Շահվերդյանը: Նախարարի փոխանցմամբ ոլորտին է հատկացվել շուրջ 1մլդ 500մլն դրամ, կատարողականը՝ 96%:
Պատգամավորները ոլորտի պատասխանատուներին են առաջադրել Հայաստանի և արտասահմանյան երկրների բուհերում սովորող Արցախի ուսանողներին աշխատանքով ապահովելու, ավարտական քննությունների, Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի՝ շրջաններում հյուրախաղերի կազմակերպման, տոնական օրերին մշակույթի ոլորտում արվող ծախսերի և այլ թեմաների վերաբերյալ հարցեր: