ԼՈՒՐԵՐ
Ազգային ժողովն աշխատակազմի փորձագիտական ծառայության բյուջետային հարցերով գլխավոր մասնագետ ունի
25 ապրիլի 2018

 

Ապրիլի 20-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում անցկացվել է Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայության բյուջետային հարցերով գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար մրցույթ, որին մասնակցելու  դիմում է ներկայացրել 3 քաղաքացի: Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել 2 մասնակից: Համաձայն ԼՂՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին օրենքի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի որոշմամբ՝ աշխատակազմի փորձագիտական ծառայության բյուջետային հարցերով գլխավոր մասնագետ է նշանակվել Տիգրան Սեյրանի Հակոբյանը:

Ավելի վաղ՝ մարտի 20-ին, հայտարարվել էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին:

ԼՈՒՐԵՐ