ԼՈՒՐԵՐ
Խորհրդարանը պատրաստվում է հերթական լիագումար նիստին
27 մարտի 2018

 

Մարտի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

ԱԺ ղեկավարը նշել է, որ առաջիկա լիագումար նիստի համար երաշխավորված է մեկ օրենսդրական նախաձեռնություն: Կայանալիք նիստին խորհրդարանի քննարկմանն է ներկայացվելու նաև վերաքննիչ դատարանի նախագահի նշանակման հարցը և ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության 2017թ. գործունեության մասին հաղորդումը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում պատգամավորները ներկայացրել են առաջարկություններ՝ առաջիկայում որոշ հարցերի շուրջ լսումներ կազմակերպելու վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը կգումարվի մարտի 29-ին ժամը 11:00-ին:

 

ԼՈՒՐԵՐ