ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանն ընդունել է Հանս- Յոհան Շմիդտին
26 մարտի 2018

Մարտի 26-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին դեսպան Հանս- Յոհան Շմիդտին:

Ազգային ժողովի ղեկավարը բարձր է գնահատել նախկին դեսպանի՝ Արցախի հանդեպ ունեցած շարունակական հետաքրքրությունը և պատրաստակամություն հայտնել պատասխանել Արցախի տարբեր ոլորտներից նրան հետաքրքրող հարցերին:

Հանս-Յոհան Շմիդտը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել Հայաստանի հետ կապված կրթական ոլորտում իրականացվող ծրագրերը՝ մասնավորապես խոսելով դասախոսությունների և ուսանողներին եվրոպական կրթական նախագծերին մասնակից դարձնելու աջակցության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարներին, արցախցիների ազատ տեղաշարժի իրավունքին, դիվանագիտական շփումներին և այլ հարցերով գերմանական փորձին վերաբերող թեմաներ:

 

ԼՈՒՐԵՐ