ԼՈՒՐԵՐ
ԱՀ խորհրդարանի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին
26 մարտի 2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին:

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի նախագահն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը՝ արտաքին քաղաքական օրակարգում առկա հարցերի թարմացման և նոր գաղափարների վերհանման առումով: 
Աշոտ Ղուլյանը նաև ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցության ուղղությունները և թեմաների շրջանակը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Աշոտ Հովակիմյանը նախ գոհունակություն է հայտնել Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունների համագործակցության ընթացիկ մակարդակից՝ նշելով, որ այն գնալով ընդլայնվում է և ներկայացրել առաջիկա ծրագրերի ուղղությունները: 
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում Արցախի դիվանագիտական և խորհրդարանական ներկայացվածության, այդ միջավայրում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ նկատվող զարգացումների, ինչպես նաև համատեղ ծրագրերի ուղղությամբ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և տեղակալ Դավիթ Մելքումյանը:

ԼՈՒՐԵՐ