ԱԺ մի խումբ պատգամավորներ արժանացել են պետական պարգևների
20 փետրվարի 2018
Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ փետրվարի 19-ին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
«Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվել են 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բալայանը, Արթուր Թովմասյանը, Ռուսլան Իսրայելյանը և Ռուդիկ Հյուսնունցը:
«Մխիթար Գոշ» մեդալ են ստացել պատգամավորներ Դավիթ Իշխանյանը, Գագիկ Պետրոսյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանը: