«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ` Օրենք) 25-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետում «վարչապետի» բառը փոխարինել «Ազգային ժողովի նախագահի, պետական նախարարի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով՝ բացառությամբ ««Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարա­բաղի Հանրապետության», ««Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա­պե­տության», ««Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա­պե­տության», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի» և ««Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերի:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                          Բ. ՍԱՀԱԿՅԱՆ    

 

 

 

2017 թ. դեկտեմբերի 28

Ստեփանակերտ

ՀՕ-88-Ն