«ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                             Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Արցախի Հանրապետության տարածքում իրենց լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են՝

1) Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը.

2) Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը.

3) Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը.

4) Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

5) Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուց­վածքների նախարարությունը.

6) Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը.

7) Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը.

8) Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը.

9) Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը («Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` հարկային մարմինը).

10) Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը.

11) Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը.

12) Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը.

13) Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսա­կան մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը.

14) լիցենզավորող պետական մարմինները:

Պետական մարմինների կամ դրանց լիազորությունների փոփոխությունների դեպքում ստուգում իրականացնող նշված մարմինների լիազորություններն իրականացնում են դրանց իրավահաջորդ կամ համապատասխան լիազորություն ունեցող մարմինները:»:

 

Հոդված 2. Օրենքի 2.1-ին հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի համաձայնու­թյամբ» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի`

1) 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական ծառայության» բառերը փոխարինել «Հարկային մարմնի» բառերով. 

2) 3.1-ին մասի 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետից» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության  Նախագահից» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի  5-րդ հոդվածի առաջին պարբերությունում և երկրորդ պարբերության «գ» կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչա­պետի գրավոր հանձնարարությամբ» բառերը փոխարինել «Արցախի Հանրա­պետության Նախագահի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի  8-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետում «Լեռնային Ղարա­բաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծա­ռա­յության պետի» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի» բառերով: 

 

Հոդված 6. Oրենքի վերնագրում, տեքստում, հավելվածներ 2-ում, 2.1-ում և 3-ում, բացառությամբ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատա­վա­րության օրենսգրքի», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախա­տես­ված ժամկետում» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառա­վա­րության 1998թ. օգոստոսի 18-ի թիվ 163 որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռներեց հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների ստուգումների կազմակերպման և անցկացման կանոնակարգը» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                  Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. դեկտեմբերի 28

Ստեփանակերտ

ՀՕ-87-Ն