«Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա­պե­տության 2002 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-5 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 4-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախա­գահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի  ներկայացմամբ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահը» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` հարկային մարմնի ղե­կա­վարի ներկայացմամբ» բառերը` «Արցախի Հանրապետության կառավարու­թյու­նը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի  ներկայացմամբ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրու­թյամբ.

«8. «Արցախի Հանրապետության օրինակելի հարկային ծառայող» կրծ­քա­ն­շանով պարգևատրումն իրականացնում է հարկային ծառայողին տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը):»:

 

Հոդված 4. Օրենքի տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով՝ բացառությամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության օրենսգրքով», «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնա­յին Ղարաբաղի Հանրապետության» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության աշխատողների դասային և հատուկ կոչումներ սահմանելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերի:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                         Բ. ՍԱՀԱԿՅԱՆ 

                                                                      

2017թ. դեկտեմբերի 28

Ստեփանակերտ

ՀՕ-86-Ն