Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին
Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի սեպտեմբերի 15-ի ՀՕ-132 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`
1) 8-րդ կետի «Ընդ որում,» բառերից հետո հանել «տոտալիզատորում» բառը, իսկ «սարքավորման» բառից հետո լրացնել «(այսուհետ` վիճակախաղի էլեկտրոնային տոմս)» բառերը.
2) 9-րդ կետի «գործընթացը» բառից հետո հանել «և դակված է, կամ անկյունը կտրված է այնպես, որ վնասված չեն տոմսի համարը, սերիան, խաղարկության համարը և խաղարկությանը մասնակցող դաշտերը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝
- 1-ին մասի` «ա» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1»-ին կետ.
- հաջորդող խաղարկություններ (առավելագույնը մեկ օրացուցային տարվա ընթացքում)` ավելացնելով այն սույն մասի «ա» կետի համաձայն ձևավորված շահումային ֆոնդին.»,
- 6-րդ մասում «թերթում» բառը փոխարինել «իր կայքում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
- 1-ին մասի «բ» կետի «առնվազն 1000 տպաքանակ ունեցող թերթում» բառերը փոխարինել «կազմակերպչի կայքում» բառերով.
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մաս.
«10. Վիճակախաղի էլեկտրոնային տոմսերի մարման և պահպանման կարգի առանձնահատկությունները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության կողմից:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում`
- 1-ին մասի «ա» և «բ» ու 2-րդ մասի «ա» և «բ» կետերում «փաստաթղթային» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային» բառերը.
- 7-րդ մասում «Կազմակերպիչը» բառից հետո լրացնել «փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով» բառերը:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝
- 1-ին մասի «զ» կետում «քանակի» բառից հետո լրացնել «և չափի» բառերը.
- 2-րդ մասի «ե» կետում «կարգին» բառից հետո լրացնել «, կամ հղումը կազմակերպչի կայքին` որտեղ մասնակիցները կարող են ծանոթանալ շահումը որոշելու կարգին» բառերը.
- 2-րդ մասի «զ» կետում «ժամկետները» բառից հետո լրացնել «, կամ հղումը կազմակերպչի կայքին` որտեղ մասնակիցները կարող են ծանոթանալ շահումների վճարման վայրին, կարգին և ժամկետներին» բառերը:
- 6. Օրենքի 9-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.
- Վիճակախաղի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է հայտը լիազոր մարմին պատշաճ կերպով ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:
Սույն մասով սահմանված ժամկետը լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս 23 աշխատանքային օրով, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացվում է հայտատուն:»:
Հոդված 7. Օրենքի ամբողջ տեքստում, բացառությամբ 5-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի 1-ին մասի և 14-16-րդ հոդվածների, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 28
Ստեփանակերտ
ՀՕ-84-Ն