«Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

                                                                                                                                                                                                                Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին

Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 34.1-ին հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մաս.

«6. Սույն հոդվածի 1-ին մասը չի տարածվում «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց վրա: «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն՝ հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված պարգևավճարի իրավունք:»:

 

Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1) 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Զինծառայողները ենթակա են զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից պարտադիր պետական ապահովագրության:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի վրա:»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի և 2-րդ հոդվածի 1-ին մասի գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1‑ից ծագած հարաբերությունների վրա, իսկ 2-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը` 2017 թվականի փետրվարի 1‑ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                          Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2017թ. դեկտեմբերի 28

Ստեփանակերտ

ՀՕ-80-Ն