«Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին

Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքի 12-րդ հոդվածում`

1) 1-ին պարբերությունում վերջակետը փոխարինել ստորակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.

«դրոշմանիշային վճար:».

2) 2-րդ պարբերությունում լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն.

«Սույն պարբերության դրույթը չի տարածվում դրոշմանիշային վճարի վրա:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Դրոշմանիշային վճար վճարողների շրջանակը, վճարի չափը, վճարի հաշվարկման, վճարման, գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև վճարի գծով արտոնությունները սահմանվում են «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                       Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2017թ. դեկտեմբերի 28

Ստեփանակերտ

ՀՕ-79-Ն