Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին
Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմերի» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում է համապատասխանաբար` Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը (Կառավարության գործերի կառավարչությունում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց մասով), Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, Արցախի Հանրապետության պետական նախարարը:».
3) 4-րդ մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական նախարարի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» պարբերությունից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու համար,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 2.1-ին մասից հանել «` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առաջարկությամբ» բառերը:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «կամ առավել մոտ «(0.1 միավոր տարբերությամբ)» բառերը փոխարինել «(0.01 միավոր տարբերությամբ)» բառերով.
2) 3-րդ մասի «հավասար» բառից հետո լրացնել «(0.01 միավոր տարբերությամբ)» բառերը:
Հոդված 6. Օրենքի N 1 և N 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հոդված 7. Oրենքի N 3 հավելվածի «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերով:
Հոդված 8. Oրենքի N 4 հավելվածի «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերով:
Հոդված 9. Oրենքի N 5 հավելվածի «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերով:
Հոդված 10. Օրենքի ամբողջ տեքստում, բացառությամբ ««Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով» բառերի և դրանց հոլովաձևերի ու 31-րդ հոդվածի 3-րդ մասի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 27
Ստեփանակերտ
ՀՕ-75-Ն
Հավելված
«Պետական պաշտոններ զբաղեցնող
անձանց վարձատրության մասին» Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացում» կատարելու մասին»
Արցախի Հանրապետության օրենքի
«Հավելված N 1
«Պետական պաշտոններ զբաղեցնող
անձանց վարձատրության մասին» Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության օրենքի
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
Պաշտոնի անվանումը |
Գործակից |
---|---|
ԱՀ Նախագահ |
16.00 |
ԱՀ Ազգային ժողովի նախագահ |
14.40 |
ԱՀ պետական նախարար |
14.40 |
ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
12.00 |
ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար |
12.00 |
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան |
12.00 |
ԱՀ Գերագույն դատարանի նախագահ |
12.00 |
ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ |
12.00 |
ԱՀ գլխավոր դատախազ |
12.00 |
ԱՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ |
11.20 |
ԱՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ |
9.60 |
ԱՀ նախարար |
9.60 |
ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն |
9.60 |
ԱՀ ոստիկանության պետ |
9.60 |
ԱՀ Գերագույն դատարանի դատավոր |
9.20 |
ԱՀ վերաքննիչ դատարանի նախագահ |
9.20 |
ԱՀ վերաքննիչ դատարանի դատավոր |
8.80 |
ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ |
8.80 |
ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ |
8.80 |
ԱՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ |
8.40 |
ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր |
8.00 |
ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար |
8.00 |
ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր |
8.00 |
ԱՀ Հաշվեքննիչ պալատի անդամ |
8.00 |
ԱՀ նախարարի առաջին տեղակալ |
8.00 |
ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ |
8.00 |
ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ |
8.00 |
Օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար |
8.00 |
ԱՀ պետական կառավարման այլ մարմնի ղեկավար |
8.00 |
Ստեփանակերտի քաղաքապետ |
8.00 |
ԱՀ շրջանի վարչակազմի ղեկավար |
8.00 |
ԱՀ ԱՆ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող |
8.00 |
Ստեփանակերտ քաղաքի դատախազ |
7.50 |
Շրջանի դատախազ, կայազորների զինվորական դատախազ |
7.20 |
ԱՀ նախարարի տեղակալ |
6.80 |
ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
6.80 |
ԱՀ ոստիկանության պետի տեղակալ |
6.80 |
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար |
6.40 |
Օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (խորհուրդներ, հանձնաժողովներ, ծառայություններ և այլն) ղեկավարի տեղակալ |
6.40 |
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար |
6.40 |
Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ |
6.40 |
ԱՀ շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ |
6.40 |
Օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ (բացառությամբ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի) |
6.00 |
ԱՀ պետական կառավարման այլ մարմնի ղեկավարի տեղակալ |
6.00 |
ԱՀ ԱՆ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ |
6.00 |
ԱՀ Նախագահի աշխատակազմ |
|
ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ |
9.60 |
ԱՀ Նախագահի խորհրդական-վարչության պետ |
8.00 |
ԱՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար |
8.00 |
ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-վարչության պետ |
8.00 |
ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի տեղակալ |
6.80 |
ԱՀ Նախագահի խորհրդական |
6.45 |
ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով |
6.45 |
Հատուկ հանձնարարություններով դեսպան |
6.45 |
ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ |
6.45 |
ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
6.45 |
ԱՀ Նախագահի առաջին օգնական |
5.50 |
ԱՀ Նախագահի օգնական |
4.95 |
ՀՀ-ում ԱՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ |
4.40 |
ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմ |
|
ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
6.07 |
ԱՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական |
5.23 |
ԱՀ Ազգային ժողովի նախագահի օգնական |
4.40 |
Հավելված N 2
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց
վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության օրենքի
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ
ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ
ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
Պաշտոնի անվանումը |
Գործակից |
ԱՀ Նախագահի աշխատակազմ |
|
ԱՀ Նախագահի մամուլի քարտուղար |
4.95 |
ԱՀ Նախագահի ռեֆերենտ |
3.30 |
ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի օգնական |
2.50 |
ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմ |
|
ԱՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար |
4.40 |
ԱՀ Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ |
3.30 |
ԱՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի օգնական |
2.50 |
ԱՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի ռեֆերենտ |
2.20 |
ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական |
2.20 |
ԱՀ պետական նախարարի աշխատակազմ |
|
ԱՀ պետական նախարարի խորհրդական |
5.23 |
ԱՀ պետական նախարարի օգնական |
4.40 |
ԱՀ դատախազություն |
|
Գլխավոր դատախազության բաժնի պետ, հատուկ քննչական բաժնի պետ, զինվորական դատախազի տեղակալ |
7.50 |
Գլխավոր դատախազության ավագ դատախազ, հատուկ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ, Ստեփանակերտ քաղաքի դատախազի տեղակալ |
7.00 |
Գլխավոր դատախազության բաժնի ավագ դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ, շրջանի դատախազի տեղակալ, կայազորի զինվորական դատախազի տեղակալ |
6.50 |
Գլխավոր դատախազության դատախազ, գլխավոր դատախազության բաժնի դատախազ, հատուկ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի քննիչ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ |
6.00 |
Ստեփանակերտ քաղաքի դատախազության ավագ դատախազ |
5.50 |
Շրջանի դատախազության ավագ դատախազ, Ստեփանակերտ քաղաքի դատախազ, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ |
5.00 |
Շրջանի դատախազության դատախազ, կայազորի զինվորական դատախազության դատախազ |
4.00 |
ԱՀ գլխավոր դատախազի խորհրդական |
3.00 |
ԱՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար |
2.50 |
Նախարարություններ |
|
Նախարարի խորհրդական |
3.00 |
Նախարարի օգնական |
2.50 |
Նախարարի մամուլի քարտուղար |
2.50 |
Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմիններ (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) |
|
Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների և այլն) ղեկավարի խորհրդական |
2.50 |
Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների և այլն) ղեկավարի օգնական |
2.00 |
Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների և այլն) ղեկավարի մամուլի քարտուղար |
2.00 |
ԱՀ պետական կառավարման այլ մարմիններ |
|
ԱՀ պետական կառավարման այլ մարմնի ղեկավարի խորհրդական |
2.50 |
ԱՀ պետական կառավարման այլ մարմնի ղեկավարի օգնական |
2.00 |
ԱՀ պետական կառավարման այլ մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար |
2.00 |
Ստեփանակերտի քաղաքապետարան և շրջանների վարչակազմեր |
|
Ստեփանակերտի քաղաքապետի և շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական |
2.00 |
Ստեփանակերտի քաղաքապետի և շրջանի վարչակազմի ղեկավարի մամուլի քարտուղար |
2.00 |
Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական կառավարման մարմիններ |
|
Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական կառավարման մարմնի ղեկավար |
6.80 |
Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ |
4.80 |
Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկներ |
|
Տնօրեն |
6.00 |
Տնօրենի տեղակալ |
4.95 |
Բաժնի պետ |
4.48 |
Գլխավոր մասնագետ |
3.36 |
Առաջատար մասնագետ |
3.03 |
Առաջին կարգի մասնագետ |
2.50 |
»: