Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի հոկտեմբերի 29-ի ընտրական օրենսգրքի 146-րդ հոդվածում՝
- վերնագրի «դրույթ» բառը փոխարինել «դրույթներ» բառով.
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.
«2. Սահմանել, որ մինչև Արցախի Հանրապետության Սահմանադրության 173-րդ հոդվածով նախատեսված օրենսդրական կարգավորումներն ուժի մեջ մտնելը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի Սահմանադրությամբ սահմանված ժամկետով ընտրված համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում այդ պաշտոններում նշանակվում են պաշտոնակատարներ` գյուղական համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքային համայնքում` տարածքային կառավարման բնագավառի պետական մարմնի ներկայացմամբ, իսկ այլ քաղաքային համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ` կառավարության որոշմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի ապրիլի 14-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 27
Ստեփանակերտ
ՀՕ-74-Ն