Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-206 օրենքի (այսուհետ` Օրենք) 9.1-ին հոդվածի 4-րդ մասում «9.1-9.7-րդ հոդվածների» բառերից հետո լրացնել «և 18-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերը:
Հոդված 2. Օրենքի 9.2-րդ հոդվածի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ |
Ապրանքախմբի անվանումը |
Ապրանքախմբի համառոտ անվանումը |
|
0207 |
ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ 0105 ապրանքային դիրքում դասակարգված, թարմ, պաղեցրած կամ սառեցրած |
միս |
|
0209 |
անյուղ մսից առանձնացված չհալեցրած կամ այլ եղանակով չստացած ընտանի թռչունների ճարպ՝ թարմ, պաղեցրած, սառեցրած, աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած |
միս |
|
0210 |
ընտանի թռչունների միս և մսից սննդային ենթամթերք՝ աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած, մսից կամ մսի սննդային ենթամթերքից ստացված մանր և խոշոր աղացվածքի ալյուր |
միս |
|
0401 |
կաթ և սերուցք` ոչ խտացված և առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման |
կաթնեղեն |
|
0402 |
կաթ և սերուցք` խտացված կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ |
կաթնեղեն |
|
0403 |
թան, մակարդված կաթ և սերուցք, յոգուրտ, կեֆիր և այլ ֆերմենտացված կամ խմորված կաթ և սերուցք` խտացված կամ ոչ խտացված, շաքարի հավելմամբ կամ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման, համաբուրային հավելումներով կամ առանց դրանց, մրգերի, ընկույզների կամ կակաոյի հավելմամբ կամ առանց դրանց |
կաթնեղեն |
|
0404 |
կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, մթերք կաթի բնական բաղադրիչներից՝ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, այլ տեղում չնշված կամ չներառված |
կաթնեղեն |
|
0405 |
կարագ և կաթից պատրաստված այլ ճարպեր ու յուղեր, կաթնային մածուկներ |
կաթնեղեն |
|
0406 |
պանրի տեսակներ և կաթնաշոռ |
կաթնեղեն |
|
0901 |
սուրճ` բոված կամ չբոված, կոֆեինով կամ առանց կոֆեինի, սուրճի կեղև և սուրճի հատիկների թաղանթ (պատյան), սուրճի փոխարինիչներ` ցանկացած համամասնությամբ սուրճ պարունակող |
սուրճ |
|
0902 |
թեյ` համաբուրային հավելումներով կամ առանց դրանց |
թեյ |
|
0903 00 000 |
մատե կամ պարագվայական թեյ |
թեյ |
|
1504 |
ձկան կամ ծովային կաթնասունների ճարպեր, յուղեր և դրանց զտամասեր` չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը |
ճարպեր և յուղեր |
|
1505 |
ճարպաքրտինք և դրանից ստացվող ճարպանյութեր (ներառյալ՝ լանոլինը) |
ճարպեր և յուղեր |
|
1506 |
կենդանական այլ ճարպեր, յուղեր և դրանց զտամասերը՝ չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը |
ճարպեր և յուղեր |
|
1507 |
սոյայի ձեթ և դրա ֆրակցիաներ՝ ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության |
ձեթ |
|
1508 |
գետնանուշի ձեթ և դրա ֆրակցիաներ՝ ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության |
ձեթ |
|
1509 |
ձիթապտղի ձեթ և դրա խառնուրդամասեր` չզտված կամ զտված, բայց առանց քիմիական բաղադրության փոփոխության |
ձեթ |
|
1510 00 |
այլ յուղեր և դրանց զտամասերը, որոնք ստացվում են միայն կանաչ կամ սև ձիթապտղից՝ չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը, ներառյալ՝ այդ յուղերի կամ զտամասերի խառնուրդներն ապրանքային 1509 դիրքում ընդգրկված յուղերի կամ դրանց զտամասերի հետ |
այլ յուղեր |
|
1512 11 910 |
արևածաղկի ձեթ |
ձեթ |
|
1512 19 900 |
արևածաղկի ձեթ |
ձեթ |
|
1515 |
այլ չցնդող բուսական ճարպեր, յուղեր (ներառյալ՝ ժոժոբայի յուղը) և դրանց զտամասերը՝ չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը |
ճարպեր և յուղեր |
|
1516 20 960 2 |
խաղողի կորիզներից յուղ |
յուղ |
|
1517 |
մարգարին. սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերք` կենդանական կամ բուսական ճարպերից կամ յուղերից կամ տվյալ խմբի տարբեր ճարպերի կամ յուղերի զտամասերից՝ բացի 1516 ապրանքային դիրքում նշված սննդի ճարպերից կամ յուղերից կամ դրանց զտամասերից |
մարգարին |
|
1601 |
երշիկներ և մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված համանման մթերք. դրանց հիմքով պատրաստված պատրաստի սննդամթերք |
պատրաստի սննդամթերք |
|
1602 |
մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստի կամ պահածոյացված այլ մթերք |
մսեղեն |
|
1603 |
լուծամզվածքներ և հյութեր մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամարմիններից կամ ջրային այլ անողնաշարավորներից |
պատրաստի սննդամթերք |
|
1604 |
պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թառափազգիների խավիար և դրա փոխարինիչներ` պատրաստված ձկնկիթի հատիկներից |
ձկնեղեն |
|
1605 |
պատրաստի կամ պահածոյացված խեցգետնակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ |
ձկնեղեն |
|
1806 |
շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերք |
կակաո և դրանից պատրաստված մթերք |
|
1901 |
ածիկային լուծամզուք, պատրաստի սննդամթերք՝ պատրաստված մանր կամ խոշոր աղացվածքի ալյուրից, ձավարից, օսլայից կամ ածիկային լուծամզուքից`առանց կակաոյի պարունակության կամ 40% զանգվածային բաժնից պակաս կակաոյի պարունակությամբ ամբողջովին յուղազրկված հիմքի հաշվարկով, այլ տեղում չնշված կամ չներառված, 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված պատրաստի սննդամթերք՝ առանց կակաոյի պարունակության կամ 5% զանգվածային բաժնից պակաս կակաոյի պարունակությամբ՝ ամբողջովին յուղազրկված հիմքի հաշվարկով, այլ տեղում չնշված կամ չներառված |
խտացրած կաթ |
|
1902 |
մակարոնային արտադրատեսակներ՝ ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված, միջուկով (մսից կամ այլ մթերքից) կամ առանց միջուկի կամ այլ եղանակով պատրաստված, ինչպես օրինակ՝ սպագետտի, մակարոն, լապշա, եղջրիկներ, խմորագնդիկներ, ռավիոլա, կաննելոն, կուսկուս՝ պատրաստի կամ ոչ պատրաստի սննդի մեջ օգտագործելու համար |
պատրաստի մթերք |
|
1903 |
տապիոկ և դրա փոխարինիչները` պատրաստված օսլայից փաթիլների, հատիկների (գրանուլների), ձավարահատիկների, մանրահատիկների կամ նույնանման այլ տեսքով |
պատրաստի մթերք |
|
1904 |
պատրաստի սննդամթերք` ստացված հացաբույսերի հատիկները կամ հացահատիկային մթերքը (օրինակ՝ եգիպտացորենի փաթիլներ) փքելու կամ բովելու միջոցով, հացաբույսեր (բացի եգիպտացորենի հատիկներից)՝ հատիկի կամ փաթիլների տեսքով կամ այլ եղանակով մշակված հատիկի տեսքով (բացի մանր և խոշոր աղացվածքի ալյուրից, ձավարից)՝ նախապես եփած կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չնշված կամ չներառված |
պատրաստի մթերք |
|
2001 |
բանջարեղեն, մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր` պատրաստված կամ պահածոյացված քացախի կամ քացախաթթվի հավելմամբ |
պահածո |
|
2002 |
լոլիկներ (պոմիդոր)՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի |
պահածո |
|
2003 |
սնկեր և գետնասնկեր` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման |
պահածո |
|
2004 |
այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, սառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքից |
պահածո |
|
2005 |
այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, չսառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքից |
պահածո |
|
2006 |
բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, պտուղների կեղև և բույսերի այլ մասեր՝ շաքարի միջոցով պահածոյացված (շաքարի օշարակով ներծծված, շաքարահյութով պատված, շաքարահյութով եփված, շաքարված) |
պահածո |
|
2007 |
ջեմեր, մրգային ժելե, մարմելադներ, մրգային կամ ընկույզի պյուրե, մրգային կամ ընկույզի մածուկ` ստացված ջերմային մշակումից, այդ թվում` շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ |
պահածո |
|
2008 |
մրգեր, ընկույզներ և բույսերի ուտելի այլ մասեր՝ պատրաստված կամ պահածոյացված այլ եղանակով՝ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր կամ սպիրտ պարունակող կամ չպարունակող՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված |
պահածո |
|
2009 |
մրգահյութեր և բանջարեղենի հյութեր՝ չխմորված և սպիրտ չավելացված |
հյութ |
|
2101 |
սուրճի, թեյի կամ մատեի (պարագվայական թեյի) լուծամզուքներ, բնահյութեր և խտածոներ (կոնցենտրատներ) և պատրաստի մթերք՝ դրանց կամ սուրճի հիմքով, թեյի կամ մատեի (պարագվայական թեյի) հիմքով. բոված եղերդ և սուրճի այլ բոված փոխարինիչներ և դրանց լուծամզուքները, բնահյութերը և խտածոները |
սուրճի և թեյի լուծամզուք |
|
2105 00 |
պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ՝ կակաո պարունակող կամ չպարունակող |
պաղպաղակ |
|
2201 |
ջրեր, ներառյալ՝ բնական կամ արհեստական հանքային ջրերը՝ գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման |
ջուր |
|
2202 |
ջրեր, ներառյալ՝ հանքային և գազավորված ջրերը՝ շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելմամբ և այլ ոչ ալկոհոլային խմիչքներ |
ըմպելիք |
|
2203 |
գարեջուր |
գարեջուր |
|
2208 |
ԱՏԳ ԱԱ 2208 ապրանքային դիրքին դասվող` մինչև 9% սպիրտայնության խմիչքներ, ներառյալ՝ ալկոհոլային կոկտեյլներ |
կոկտեյլ |
|
2209 00 |
քացախ և դրա փոխարինիչներ` ստացված քացախաթթվից |
քացախ |
|
2309 |
կենդանիներին կերակրելու համար օգտագործվող մթերք |
մթերք |
|
2501 00 91 |
աղ՝ սննդի մեջ օգտագործելու համար պիտանի |
աղ |
|
2710 19 710 0 2710 19 750 0 2710 19 820 0 2710 19 840 0 2710 19 860 0 2710 19 880 0 2710 19 920 0 2710 19 940 0 2710 19 980 0 |
քսայուղեր, այլ յուղեր |
նավթավերամշակման արտադրանք |
|
2936 |
պրովիտամիններ, վիտամիններ |
վիտամին |
|
3002 20 000 |
պատվաստանյութ՝ մարդու համար, մանրածախ առևտրի համար |
պատվաստանյութ |
|
3002 30 000 |
պատվաստանյութ՝ կենդանիների համար |
պատվաստանյութ |
|
3003 |
դեղամիջոց՝ թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար, մանրածախ առևտրի համար չփաթեթավորված |
դեղ |
|
3004 |
դեղամիջոց՝ թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար՝ փաթեթավորված մանրածախ առևտրի համար, բացառությամբ պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող և երաշխավորված կարգով տրամադրվող ինսուլինի կամ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղերի, որոնց համար դրոշմապիտակով դրոշմավորում չի պահանջվում |
դեղ |
|
3203 00 |
բուսական կամ կենդանական ծագում ունեցող ներկող նյութեր (ներառյալ՝ ներկող լուծամզուքները, բացի կենդանական ածուխից)՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված բուսական կամ կենդանական ծագում ունեցող ներկող նյութերի հիմքով պատրաստված պատրաստուկներ |
ներկանյութեր |
|
3204 |
օրգանական սինթետիկ ներկող նյութեր՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, պատրաստուկներ՝ պատրաստված տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված օրգանական սինթետիկ ներկող նյութերի հիմքով, օրգանական սինթետիկ արտադրանք, որն օգտագործվում է որպես օպտիկական սպիտակեցնող նյութ կամ լյումինաֆոր՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության |
ներկանյութեր |
|
3205 00 000 0 |
գունավոր լաքեր, տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված գունավոր լաքերի հիմքով պատրաստուկներ |
լաքեր |
|
3206 |
ներկող այլ նյութեր, տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված և 3203, 3204 կամ 3205 ապրանքային դիրքերում ընդգրկված պատրաստուկներից տարբեր պատրաստուկներ, որպես լյումինաֆոր օգտագործվող անօրգանական արտադրանք՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության |
ներկանյութեր |
|
3207 10 000 0 |
պատրաստի գունանյութեր, ապակու պատրաստի պղտորիչներ և պատրաստի ներկեր և համանման պատրաստուկներ |
ներկանյութեր |
|
3208 |
ներկեր և լաքեր (ներառյալ՝ արծնները և ողորկալաքերը)՝ սինթետիկ պոլիմերների կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված կամ լուծված, տվյալ խմբի 4-րդ ծանոթագրության մեջ նշված լուծույթներ |
ներկանյութեր |
|
3209 |
ներկեր և լաքեր (ներառյալ՝ արծնները և ողորկալաքերը)՝ սինթետիկ պոլիմերների կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով՝ ջրային միջավայրում դիսպերսված կամ լուծված |
ներկանյութեր |
|
3210 00 |
այլ ներկեր և լաքեր (ներառյալ՝ արծնները, ողորկալաքերը և սոսնձային ներկերը), պատրաստի ջրային գունանյութեր՝ կաշվի մշակման համար օգտագործվող |
ներկանյութեր |
|
3211 00 |
պատրաստի չորարարներ |
չորարարներ |
|
3212 |
գունանյութեր (ներառյալ ՝ մետաղական փոշիներ և փաթիլներ)՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված, հեղուկ կամ մածուկանման, որոնք օգտագործվում են ներկերի արտադրության մեջ (ներառյալ ՝ արծնները), փայլաթիթեղ դրոշմատպման համար, ներկանյութեր և ներկող այլ նյութեր՝ բաժնեծրարված կամ փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար |
գունանյութեր |
|
3303 00 |
օծանելիք, հարդաջուր |
օծանելիք |
|
3304 |
կոսմետիկ միջոցներ կամ դիմահարդարման և մաշկի խնամքի այլ միջոցներ (բացառությամբ դեղամիջոցների), ներառյալ՝ արևայրուքի դեմ կամ արևայրուքի համար միջոցներ, ձեռքերի կամ ոտքերի մատնահարդարման միջոցներ |
կոսմետիկա |
|
3305 |
մազերի խնամքի միջոցներ |
կոսմետիկա |
|
3306 |
բերանի խոռոչի և ատամների հիգիենայի միջոցներ, ներառյալ՝ ատամնապրոթեզների ֆիքսման փոշիներն ու մածուկները, միջատամային տարածքները մաքրելու թելեր (ատամները մաքրելու մետաքսաթել)՝ անհատական փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար |
հիգիենայի միջոցներ |
|
3307 |
միջոցներ՝ սափրվելուց առաջ, սափրվելու ընթացքում կամ դրանից հետո օգտագործելու համար, անհատական օգտագործման հոտազերծիչներ, բաղադրություններ՝ լոգանք ընդունելու համար, մազահեռացման միջոցներ և օծանելիքային, կոսմետիկական ու հարդարման այլ միջոցներ` այլ տեղում չնշված կամ չներառված. հոտազերծիչներ՝ նախատեսված շենքերում օգտագործելու համար՝ բուրավետացված կամ ոչ բուրավետացված, ախտահանիչ հատկություններով օժտված կամ առանց դրանց |
խնամքի միջոցներ |
|
3401 |
օճառ, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և միջոցներ, որպես օճառ կիրառվող (կտորների, քառակողիկների կամ կաղապարվածքների ձևով)՝ օճառ պարունակող կամ չպարունակող, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և մաշկը լվանալու համար միջոցներ՝ հեղուկների կամ քսուքների տեսքով՝ կշռաբաշխված մանրածախ առևտրի համար` օճառ պարունակող կամ չպարունակող, թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք (ֆետր) և չհյուսված նյութեր՝ ներծծված կամ պատված օճառով կամ լվացող միջոցով |
օճառ |
|
3402 |
մակերևութային ակտիվ օրգանական նյութեր (բացի օճառից), մակերևութային ակտիվ նյութեր, լվացող միջոցներ (ներառյալ՝ օժանդակ լվացող միջոցները) և մաքրող միջոցներ` օճառ պարունակող կամ չպարունակող (բացի 3401 ապրանքային դիրքի միջոցներից) |
օճառ |
|
3403 19 100 0 3403 19 900 0 3403 99 000 0 |
քսայուղեր, այլ յուղեր |
նավթավերամշակման արտադրանք |
»: |
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար
1. Սույն օրենքի պահանջները խախտելու համար առևտրի և ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք (անհատ ձեռնարկատերերը) կրում են պատասխանատվություն՝ Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Սույն օրենքով սահմանված դրույթները խախտելու համար կիրառվում են սույն հոդվածով և Արցախի Հանրապետության օրենքներով սահմանված պատասխանատվության միջոցները:
3. Դրոշմապիտակների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված դրոշմապիտակներով դրոշմավորված, ինչպես նաև որոշակի տարողության համար տրամադրված դրոշմապիտակներով այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) տարայավորված` դրոշմավորված ապրանքներ օտարելու դեպքում, եթե օտարման համար նախատեսված վայրում գտնվող այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ նշված չլինելու դեպքում` հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով՝
1) չի գերազանցում 50000 ՀՀ դրամը, ապա դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող անձը վճարում է տուգանք` հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով.
2) գերազանցում է 50000 ՀՀ դրամը, ապա դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող անձը վճարում է տուգանք` ապրանքների ընդհանուր արժեքի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն ՀՀ դրամը:
Սույն մասով սահմանված տուգանքները ենթակա են վճարման պետական բյուջե` խախտումն արձանագրելուց հետո` տասնօրյա ժամկետում:
Սույն մասով սահմանված տուգանքների գումարների տասը տոկոսի չափով մասհանումները գանձվում են «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ:
Սույն մասով սահմանված խախտումներն արձանագրվում են «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում «2018» թիվը փոխարինել «2021» թվով:
Հոդված 5. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի մարտի 1-ից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 27
Ստեփանակերտ
ՀՕ-73-Ն