Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-2 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասում «բարձրագույն կոչումներ» բառերը փոխարինել «բարձրագույն, ինչպես նաև գնդապետի կոչումները» բառերով.
2) 3-րդ մասում`
ա. հանել «գլխավոր,» բառը,
բ. «կոչումներ» բառը փոխարինել «կոչումները» բառով:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի`
1) 2-րդ մասում «վարչապետը» բառը փոխարինել «կառավարությունը» բառով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը` Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի ներկայացմամբ:»:
Հոդված 3. Օրենքի վերնագրում և տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը, բացառությամբ 5-րդ հոդվածի «ժ» կետի, 32-րդ հոդվածի 10-րդ մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով» բառերի, 57-րդ հոդվածի 4-րդ մասի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերի, 69-րդ հոդվածի 1-ին մասի, 106-րդ հոդվածի 6-րդ մասի և 107-րդ հոդվածի 2-րդ մասի, փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 27
Ստեփանակերտ
ՀՕ-72-Ն