«Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

Հոդված 1. «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-92-Ն օրենքի տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով, բացառությամբ ««Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» և «Լեռնային Ղարաբաղի Հանրա­պե­տության օրենքին համապատասխան իրականացվող ստուգում» բառերի:

 

Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2017թ. դեկտեմբերի 27

Ստեփանակերտ

ՀՕ-71-Ն