«Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                   Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունե­ության կասեցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի ՀՕ-15 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության հարկային մարմին» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի տեքստում, բացառությամբ ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» և ««Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 3. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. դեկտեմբերի 27

Ստեփանակերտ

ՀՕ-70-Ն