Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին
Հոդված 1. «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-207 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասում «ղարաբաղյան» բառը փոխարինել «արցախյան» բառով:
Հոդված 2. Oրենքի 16-րդ հոդվածում «հարկային պետական վարչությունը» բառերը փոխարինել «հարկային մարմինը» բառերով:
Հոդված 3. Oրենքի տեքստում, բացառությամբ ««Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող մասհանումների (հատկացումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» և ««Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 4. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 27
Ստեփանակերտ
ՀՕ-68-Ն