«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի 34-րդ հոդվածի առաջին և երրորդ պարբերություններում «0,1» թիվը փոխարինել «0,075» թվով:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վճարման ժամկետին հաջորդող 365 օրը չլրացած պետական տուրքի չվճարված գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից շարունակվում է ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,075 տոկոսի չափով` մինչև վճարման ժամկետին հաջորդող 365 օրը լրանալը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                              Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. դեկտեմբերի 27

Ստեփանակերտ

ՀՕ-67-Ն