«Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին

Հոդված 1. «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-125 օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում «0,1» թիվը փոխարինել «0,075» թվով:

 

Հոդված 2.

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վճարման ժամկետին հաջորդող 365 օրը չլրացած կարգավորման պարտադիր վճարի չվճարված գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից շարունակվում է ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,075 տոկոսի չափով՝ մինչև վճարման ժամկետին հաջորդող 365 օրը լրանալը։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. դեկտեմբերի 27

Ստեփանակերտ

ՀՕ-66-Ն