Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին
Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 12-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասում «0.1» թիվը փոխարինել «0,075» թվով:
Հոդված 2. Օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության հարկային մարմինը» բառերով:
Հոդված 3. Oրենքի տեքստում և հավելվածում, բացառությամբ ««Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» և «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» և ««Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 4. Օրենքի հավելվածի 16-րդ գլխից հանել «` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ» բառերը:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վճարման ժամկետին հաջորդող 365 օրը չլրացած մասհանման չվճարված գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից շարունակվում է ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,075 տոկոսի չափով` մինչև վճարման ժամկետին հաջորդող 365 օրը լրանալը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 27
Ստեփանակերտ
ՀՕ-64-Ն