Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ` Oրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասի հինգերորդ պարբերությունում «հինգ աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրվա» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի`
1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «չձևակերպված» բառից հետո լրացնել «և (կամ) առանց գրանցման հայտի» բառերը.
2) 3-րդ մասում «պայմանագրի» բառից հետո լրացնել «և (կամ) գրանցման հայտի ներկայացման» բառերը:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունից առաջին նախադասությունը հանել:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի`
1) առաջին պարբերությունում «մեկ տարվա ընթացքում կատարված» բառերը փոխարինել «ստուգված հաշվետու ժամանակաշրջանի ու ստուգված հարցերի» բառերով.
2) երկրորդ պարբերությունում`
ա. «ա» կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) եթե հարկային մարմնի ծառայողական քննության արդյունքներով կամ սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել են նախորդ ստուգումն իրականացրած պաշտոնատար անձի (անձանց) անօրինական գործողությունները.»,
գ. «ժա» կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» կետ.
«ժբ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան վերստուգում նշանակվելու դեպքում: Սույն կետում նշված վերստուգումներն իրականացվում են հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա` որոշմամբ նշված հարցերի և ժամանակաշրջանի շրջանակներում: Հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման պատճենը ստուգման հանձնարարագրի հետ միասին տրամադրվում է հարկ վճարողին կամ նրա պաշտոնատար անձին:».
3) երրորդ պարբերությունում ««ժ» և «ժա» կետերով» բառերը փոխարինել ««ժ», «ժա» և «ժբ» կետերով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի «զ» կետում «վերցնել փաստաթղթեր» բառերից առաջ լրացնել «իրականացնել տնտեսավարող սուբյեկտի տարածքների, շինությունների, փոխադրամիջոցների, փաստաթղթերի և առարկաների զննում, այդ թվում` անհրաժեշտության դեպքում զննման ժամանակ իրականացնել լուսանկարում, տեսագրում,» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 27
Ստեփանակերտ
ՀՕ-63-Ն