Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին
Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-168 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասի «դ3» կետում «2018 թվականի» բառերը փոխարինել «2021 թվականի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության հարկային մարմնի ղեկավարի» բառերով:
Հոդված 3. Օրենքի տեքստում, բացառությամբ ««Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի հավելված 2-ի դրույթները» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 4. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 27
Ստեփանակերտ
ՀՕ-62-Ն