Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին
Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3-րդ մաս.
«3.3. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով սույն օրենքի անբաժանելի մաս համարվող N 1 և N 2 հավելվածներով սահմանված արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս շրջկենտրոններում և այլ վայրերում կիրառվում է 0,5 գործակից:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասում «2018 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 1-ը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության հարկային մարմինը» բառերով:
Հոդված 4. Օրենքի N 2 հավելվածի 7-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
7. |
Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում, այդ թվում` մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով ավտոմեքենաների լվացում |
x
ավտոմատ |
45,0 |
35,0 |
25,0 |
»: |
Հոդված 5. Օրենքի տեքստում, N 3 և N 4 հավելվածներում, բացառությամբ ««Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» և ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 6. Օրենքի N 5 և N 6 հավելվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության հարկային մարմին» բառերով:
Հոդված 7.
1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված գործակիցը կիրառվում է 2018 թվականի (եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի) համար արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 27
Ստեփանակերտ
ՀՕ-61-Ն