«Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                               Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված գործունեության տեսակների մասով, բացառությամբ «ժգ», «ժդ», «ժդ1», «ժէ», «ժը» կետերով նախատեսված գործունեության տեսակների, հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի) լրացուցիչ կիրառվում է 0,5 գործակից:»:

 

Հոդված 2. Oրենքի 96-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության հարկային մարմինը» բառերով:

 

Հոդված 3. Oրենքի 101-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության հարկային պետական վարչությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության հարկային մարմինը» բառերով:

 

Հոդված 4. Oրենքի տեքստում, բացառությամբ ««Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Շահումով խաղերի և խաղատների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» և ««Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 5.

1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված գործակիցը կիրառվում է 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների համար հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                             Բ. ՍԱՀԱԿՅԱՆ                                               

  

2017թ. դեկտեմբերի 27

Ստեփանակերտ

ՀՕ-60-Ն