Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի մայիսի 21-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում «դիզելային վառելիքը,» բառերից հետո լրացնել «քսայուղը,» բառը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Ապրանքի մատակարարման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում, եթե տվյալ ապրանքի մասով կիրառվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ակցիզային հարկի հաշվարկային (տոկոսային) դրույքաչափեր, ապա ակցիզային հարկով հարկման բազա է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկման բազա ընդունվող` սույն օրենքին համապատասխան որոշվող մեծության (գործարքի արժեքի, վճարի վարձատրության, պարգևի կամ այլ դրամական հատուցման մեծության), իսկ դրա բացակայության դեպքում` համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման բազա ընդունվող մեծության (գործարքի իրական արժեքի) 80 տոկոսը կազմող մեծությունը: Սույն մասի կիրառության իմաստով համարվում է, որ ակցիզային հարկով հարկվող օբյեկտ համարվող գործարքն իրականացվել է իրական արժեքից էականորեն ցածր արժեքով, եթե դրա հատուցման արժեքը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) 20 և ավելի տոկոսով ցածր է նույն, իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման ապրանքի մատակարարման գործարքի իրական արժեքից (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի):»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի`
1) 1-ին մասի աղյուսակում`
ա. իններորդ և տասներորդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
2710 12 |
բենզին |
1 տոննա |
40 000 ՀՀ դրամ |
|
|
2710 (բացառությամբ 2710 12, 2710 19 710 – 2710 19 980) |
դիզելային վառելիք |
1 տոննա |
13 000 ՀՀ դրամ |
», |
բ. տասներորդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.
« |
2710 19 710 – 2710 19 980, 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0 |
քսայուղ |
մաքսային արժեք |
50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար՝ 400 ՀՀ դրամ |
». |
2) 5-րդ մասում «2208 ծածկագրին դասվող ապրանքների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի և չշշալցված կոնյակի սպիրտի)» բառերը.
3) 6-րդ մասում «112000» թվերը փոխարինել «135000» թվերով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետ.
«զ) 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի մատակարարումը կոնյակ արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:»:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասից և 11-րդ հոդվածից հանել «`համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ» բառերը:
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Ակցիզային դրոշմանիշների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված կամ որոշակի տարողության համար տրամադրված ակցիզային դրոշմանիշներով այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) տարայավորված, ինչպես նաև Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքներ օտարելու դեպքում, եթե օտարման համար նախատեսված վայրում գտնվող այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ նշված չլինելու դեպքում` սույն օրենքով սահմանված կարգով որոշված) գներով՝
1) չի գերազանցում 50000 ՀՀ դրամը, ապա հարկ վճարողը վճարում է տուգանք` հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով.
2) գերազանցում է 50000 ՀՀ դրամը, ապա հարկ վճարողը վճարում է տուգանք` ապրանքների ընդհանուր արժեքի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն ՀՀ դրամը:»:
Հոդված 7. Օրենքի տեքստում, բացառությամբ ««Ակցիզային հարկի մասին» և 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 8.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի մեկից ավելի ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տուգանքը չի կիրառվում:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 27
Ստեփանակերտ
ՀՕ-59-Ն