Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին
Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի ՀՕ-170 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.
«Հոդված 5.1. Տարեկան ծրագրերը
1. Պետական ծրագրերն իրականացվում են տարեկան ծրագրերի միջոցով: Տարեկան ծրագիրն Արցախի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացվում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 25
Ստեփանակերտ
ՀՕ-54-Ն