«Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին

 Հոդված 1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-70 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 52-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության  կողմից» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 53. Տարեկան ծրագրի բովանդակությունը և մշակման սկզբունք­ները

1. Տարեկան ծրագիրը ներառում է՝

1) ծրագրի հիմնական խնդիրները.

2) նախատեսված աշխատանքների ծավալները և իրականացման ժամա­նա­կացույցը.

3) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնություն­ները.

4) ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.

5) վերլուծություն (տեղեկանք) հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանա­ռության (այդ թվում՝ քողարկվածության վիճակի), ինչպես նաև բնակչության շրջանում թմրամոլության տարածման քանակական ու որակական բնութա­գրի և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջա­նա­ռության հետ կապված հանցավորության կառուցվածքի և շարժի մասին.

6) թմրամոլների բուժման և նրանց առողջության վերականգնման ուղղու­թյամբ նախատեսվող միջոցառումները.

7) բնակչության շրջանում (հատկապես երիտասարդների և դեռահասների շրջանում) թմրամոլության դեմ պայքարի, թմրամոլության կանխարգելման, հակաթմրամոլային քարոզչության իրականացման ուղղությամբ նախատես­վող միջոցառումները.

8) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջա­նա­ռության դեմ պայքարում իրավասու պետական մարմիններին համապա­տասխան նյութատեխնիկական բազայով ապահովելու ուղղությամբ նախա­տես­վող միջոցառումները.

 

 

 

9) նախատեսված աշխատանքները՝ ըստ լիազորված մարմինների.

10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թմրամոլության և թմրա­մի­ջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում աշխատանքների իրա­կանացման և ֆինանսավորման (այդ թվում՝ օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) ծավալային ցուցանիշները և այդ գործընթացի վերահսկողության կարգը.

11) թմրամոլների բուժման համար բուժվերականգնողական կազմակեր­պու­թյունների նյութատեխնիկական բազայի ապահովման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները.

12) տեղեկանք թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ար­տա­դրության և օգտագործման (այդ թվում՝ բժշկական, գիտական, ուսումնա­կան, փորձագիտական, օպերատիվ-հետախուզական և անասնաբուժական նպատակներով) վերաբերյալ.

13) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկա­յացման համար:

2. Տարեկան ծրագրի հետ Ազգային ժողով են ներկայացվում դրա կատա­րումն ապահովող օրինագծերը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                     Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. դեկտեմբերի 25

Ստեփանակերտ

ՀՕ-53-Ն