Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1997 թվականի հոկտեմբերի 14-ի ՀՕ-2 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 51-ին հոդվածի 1-ին մասի «բ» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) մշակում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագիրը (այսուհետ՝ Տարեկան ծրագիր) և մասնակցում դրա իրականացմանը.»:
Հոդված 3. Օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 41. Տարեկան ծրագիրը
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության աշխատանքներն իրականացվում են Տարեկան ծրագրով սահմանված ժամկետներում և կարգով:
Տարեկան ծրագիրը Ազգային ժողով է ներկայացվում պետական բյուջեի նախագծի կազմում:»:
Հոդված 4. Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում» բառերը փոխարինել «Ազգային ժողով են ներկայացվում» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 25
Ստեփանակերտ
ՀՕ-51-Ն