Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին
Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի ՀՕ-45-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը» բառերը, իսկ «ներկայացնում» բառը փոխարինել «ներկայացվում» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 25
Ստեփանակերտ
ՀՕ-50-Ն