Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին
Հոդված 1. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով.
«Հոդված 14.1. Գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերը
1. Գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերը Արցախի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացվում են Արցախի Հանրապետության Ազգային ժողով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 25
Ստեփանակերտ
ՀՕ-48-Ն