«ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                             Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 21-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համա­կարգի  մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվակա­նի դեկտեմբերի 24-ի ՀՕ-94 օրենքում (այսուհետ՝ Օրենք) «վարչապետի» բառը փոխարինել «կառավարության» բառով:

 

Հոդված 2.  Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «կառավարության  գործու­նեու­թյան» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահի ծրագրի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի «կառավարություն» բառը փոխարինել «գործադիր իշխանություն» բառերով` համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «կառավարության» բառը փոխարինել «Արցախի Հանրա­պետության Նախագահի» բառերով.

2) 2-րդ մասում`

ա. առաջին պարբերության «Կառավարության» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահի» բառերով,

բ. «ա» կետի «կառավարության զեկույցը» բառերը փոխարինել «զեկույց» բառով,

գ. «գ» կետի «կառավարության» բառը փոխարինել «գործադիր իշխանու­թյան» բառերով.

3) 3-րդ մասում`

ա. «ը» կետի «կառավարության» բառը փոխարինել «պետական բյուջեի» բառերով,

բ. «ժդ» կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարու­թյունն անհրաժեշտ է համարում» բառերը փոխարինել «անհրաժեշտ են» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

 

 

 

 

Հոդված 6.  Օրենքի 20-րդ հոդվածի`

1) վերնագրում և 2-րդ մասում «Կառավարության» բառը փոխարինել «Պետական բյուջեի» բառերով.

2) 1-ին մասից հանել «կառավարության» բառը:

 

Հոդված 7.  Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից  հանել «կառավարության համար» և «իր» բառերը.

2) 5-րդ մասի «կառավարության» բառը փոխարինել «գործադիր իշխանու­թյան» բառերով.

3) 11-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբա­գրու­թյամբ.

«Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հրապարակվում, ինչպես նաև Ազգային ժողով է ներկայացվում՝ ի գիտություն, մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը:».

4) 20-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 22-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությունով.

 «Կառավարությունը քննարկում և հավանություն է տալիս պետական բյուջեի նախագծին:».

6) 23-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Արցախի Հանրապետության Նախագահը պետական բյուջեի նախա­գիծն Ազգային ժողով է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 45 օր առաջ:».

7) 25-րդ մասի «կառավարությունն ապահովում է այդ օրենքների նախա­գծերի ներկայացումը» բառերը փոխարինել «այդ օրենքների նախագծերը ներկայացվում են» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «Ազգային ժողովի պատգամավորների, կառավարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Պետական բյուջեի կատարումն ապահովում է կառավարությունը:».

3) 6-րդ մասի «Կառավարությունը» բառը փոխարինել «Պետական լիա­զոր­ված մարմնի ղեկավարը» բառերով, իսկ «տեղեկատվություն» բառը փոխարի­նել «տեղեկանք» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբա­գրությամբ.

«1. Պետական բյուջեի կատարման հսկողությունն իրականացնում է պետական  լիազորված մարմինը` կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 10.  Օրենքի 26-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

 

 

«1. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարե­կան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացվում Արցախի Հանրա­պետության Նախագահի կողմից մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:».

2) 2-րդ մասում`

ա. «գ» կետի «կառավարության» բառը փոխարինել «պետական բյուջեի» բառերով,

բ. «ե» կետի «կառավարությունն անհրաժեշտ է համարում» բառերը փոխա­րինել «անհրաժեշտ են» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածի «գ» կետի «կառավարությունը» բառը փոխարինել «պետական լիազորված մարմինը» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի «նրա լիազորած պետա­կան կառավարման» բառերը փոխարինել «պետական լիազորված» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կառավարության կողմից»  բառերը:

 

Հոդված 14. Oրենքի վերնագրում և տեքստում, բացառությամբ 55-րդ հոդվածի  1-ին մասի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակ­ման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                    Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. դեկտեմբերի 25

Ստեփանակերտ

ՀՕ-47-Ն