Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 14-ին
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 3-րդ մասում «2018» թիվը փոխարինել «2019» թվով:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ նախադասությունում «չափը» բառից հետո լրացնել «՝ հաշվի առնելով սույն օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասը» բառերը:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մաս.
«6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 4-րդ մասի հիման վրա հետ են գանձվում (բռնագանձվում) ավել վճարված կենսաթոշակի այն գումարները, որոնք վճարվել են այդ հանգամանքը (ավել գումարների վճարումը) հայտնաբերելու ամսվան նախորդող երեք տարվա (36 ամսվա) ընթացքում:»։
Հոդված 4. Օրենքի 55-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ, 5-րդ, 6-րդ մասեր.
«4. Սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով կամ սխալմամբ (Արցախի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափում չեն հաշվարկվում այն գումարները, որոնք վճարվել են մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է`
1) կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ Արցախի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունում կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների համար կամ
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետևանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով:
5. 2018 թվականի հունվարի 1-ից դադարեցվում են մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ավել վճարված կենսաթոշակի գումարները սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա Արցախի Հանրապետության պետական բյուջե վերականգնելու նպատակով կատարվող պահումները։
6. Մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ավել վճարված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետության պետական բյուջե փաստացի վերականգնված գումարները չեն վերադարձվում:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 22
Ստեփանակերտ
ՀՕ-45-Ն