Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 14-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-55-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ հոդվածի 3-րդ մասերում «սանդղանման» բառը փոխարինել «սանդղաձև» բառով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի՝
ա. «վարչապետի» բառը փոխարինել «պետական նախարարի» բառերով,
բ. «վերահսկիչ» բառը փոխարինել «Հաշվեքննիչ» բառով,
գ. «կառավարության աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի» բառերով.
2) 4-րդ մասի «վարչապետի» բառը փոխարինել «պետական նախարարի» բառերով:
Հոդված 3. Օրենքի վերնագրում, 1-9-րդ հոդվածներում, հավելվածում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 22
Ստեփանակերտ
ՀՕ-44-Ն