«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                             Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 14-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի մասին» Լեռ­նային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-57-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «վարչա­պե­տի» բառը փոխարինել «պետական նախարարի» բառերով:

 

Հոդված 2.  Օրենքի վերնագրում, 1-8-րդ հոդվածներում, NN 1 և 2 հավել­ված­ներում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակ­ման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                              Բ. ՍԱՀԱԿՅԱՆ     

 

 

 2017թ. դեկտեմբերի 22

Ստեփանակերտ

ՀՕ-43-Ն