«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 14-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-56-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «սանդղանման» բառը փոխարինել «սանդղաձև» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում`

  1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների որոշում­ների, վճիռների և դատավճիռների,» բառերից առաջ հանել «Լեռնային Ղարա­բաղի Հանրապետության վարչապետի,» բառերը.
  2. «վարչապետի» բառը փոխարինել «պետական նախարարի» բառերով.
  3. «վերահսկիչ» բառը փոխարինել «Հաշվեքննիչ» բառով.
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատա­կազմի ղեկավարի,» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի,» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «Ազգային ժողովի նախագահի» բառերից հետո լրացնել «և Ազգային ժողովի այլ մարմինների» բառերը.

2) «վարչապետի» բառը փոխարինել «պետական նախարարի» բառերով.

3) հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության   աշխատակազմի ղեկավարի,» բառերը.

4) «վերահսկիչ» բառը փոխարինել «Հաշվեքննիչ» բառով.       

5) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատա­կազմի ղեկավարի,» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի,» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածից հանել «կառավարությանն առընթեր» և «կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը: 

 

Հոդված 5. Օրենքի վերնագրում, 1-8-րդ հոդվածներում, հավելվածում, բա-ցառությամբ 2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ««ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԱՐՑԱԽ»» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակ­ման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                            Բ. ՍԱՀԱԿՅԱՆ     

 

 

2017թ. դեկտեմբերի 22

Ստեփանակերտ

ՀՕ-42-Ն