ԼՂՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2017թ. դեկտեմբերի 14-ին

Հոդված 1. Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  2013 թվականի  ապրիլի 25-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 311-րդ հոդվածի 2-րդ մասում «վարչապետի» բառը փոխարինել «պետական նախարարի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասում «Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասով, 2-6-րդ հոդվածներով կամ 7-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասով, 2-4-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասով,  6-րդ հոդվածի 1-ին մասով կամ 7-րդ հոդվածով» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 315-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում  «Գերա­գույն դատարանի սահմանադրական պալատին» բառերը փոխարինել «Գերագույն դատարանին՝ սահմանադրական արդարադատություն իրականացնելիս» բառե­րով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 354-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 354. Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը 

 

1. Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում՝ նրա գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, Մարդու իրավունքների պաշտպանի՝ օրենքով սահմանված լիազորությունների իրականացման հետ կապված՝ նրա կամ նրա որոշմամբ հանդես եկող իրավասու անձի մուտքը ցանկացած վայր չթույլատրելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրա­պատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՆԱԽԱԳԱՀ`                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ    

 

 

2017թ. դեկտեմբերի 22

Ստեփանակերտ

ՀՕ-40-Ն