ԼՈՒՐԵՐ
ԱՀ Ազգային ժողովը հայտարարում է լրագրողների հավատարմագրում
20 դեկտեմբերի 2017

Ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածով, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների  հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ԱՀ Ազգային ժողովի նախագահի թիվ ՆՈ-007 որոշմամբ՝ Արցախի Հանրապետության  ԱԺ աշխատակազմը 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 30-ը իրականացնում է ԱՀ Ազգային ժողովի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:

Լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին՝ ներկայացնելով.

ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրի հասցեն, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է՝ նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում),

բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրի հասցեն,

գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները), որին պետք է ներկայացնի հավատարմագրված լրագրողը,

դ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, նույնականացման քարտ) և 1 լուսանկար (3x4 չափսի),

ե) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարները,

զ) հավատարմագրման ժամկետը, եթե այն նախատեսում է մեկ տարուց պակաս ժամկետով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 2017 թվականի դեկտեմբերի 30-ը:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել press@nankr.am էլ. հասցեին կամ զանգահարել (047) 94-36-81 հեռախոսահամարով:

 

ԼՈՒՐԵՐ