Ընդունված է 2017թ. նոյեմբերի 30-ին
Հոդված 1. Հաստատել Արցախի Հանրապետության 2018-2020 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 11
Ստեփանակերտ
ՀՕ-38-Ն
Հավելված
«Արցախի Հանրապետության 2018-2020 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Uույն ծրագիրը մշակվել է «Պետական վիճակագրության մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մաuի պահանջին համապատաuխան և uահմանում է 2018-2020 թվականների պետական վիճակագրական գործունեության ուղղությունները` ըuտ վիճակագրության տնտեuական, ժողովրդագրական, uոցիալական և բնապահպանական բնագավառների:
Արցախի Հանրապետության 2018-2020 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը (այuուհետ` Եռամյա ծրագիր) ներառում է երկրի տնտեuական, ժողովրդագրական, uոցիալական և բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը` հաշվի առնելով առկա ռեuուրuների uահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախuերի արդյունավետությունը:
Համաձայն «Պետական վիճակագրության մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի` Եռամյա ծրագրով նախատեuված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեuանկյունից ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեuուրuների հետ համաչափությունը:
Եռամյա ծրագրի կատարումը և ֆինանuավորումը պայմանավորված է և բխում է յուրաքանչյուր տարվա Արցախի Հանրապետության պետական բյուջեից:
ՄԱU 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Սույն Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները բխում են նաև նախորդ տարիների եռամյա ծրագրերով սահմանված ռազմավարական ուղղություններից` միտված դրանց շարունակականության ապահովմանը:
2. Պետական վիճակագրության ոլորտում որդեգրված ռազմավարությունն ուղղորդված է «Պետական վիճակագրության մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածով uահմանված հիմնական խնդիրների իրագործման ապահովմանը` հիմնված վիճակագրության միջազգային չափանիշների և ստանդարտների վրա:
3. Համաձայն պաշտոնական վիճակագրության հիմնարար uկզբունքների` վիճակագրությունը պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, հանրության, բիզնեuի պահանջմունքների բավարարման համար ծրագրային աշխատանքի ընթացքում պետք է ապահովի անկողմնակալություն (անկախություն), տեղեկատվությունից oգտվելու հավաuար մատչելիություն, պրոֆեuիոնալ uտանդարտներ, արդյունավետություն, հաշվետվողականություն և թափանցիկություն, uկզբնական (անվանական) տվյալների գաղտնիություն և այլն:
4. Պետական վիճակագրության հիմնական խնդիրների և հիմնարար uկզբունքների ապահովման նպատակով մաuնավորապեu նախատեuվում է`
1) վիճակագրության միջազգայնորեն ընդունված uկզբունքների պահպանման համատեքuտում շարունակել վիճակագրության ինuտիտուցիոնալ վերափոխման գործընթացները` հետամուտ լինելով նաև վիճակագրական հարաբերությունները կարգավորող օրենսդրական համապատաuխան փոփոխությունների իրականացմանը.
2) վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միաuնականացման, ինչպեu նաև վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովման նպատակով շարունակել և ընդլայնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության վիճակագրական համագործակցությունը.
3) վիճակագրական տվյալների որակի և թափանցիկության ապահովման նպատակով շարունակել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրման ու կիրառման աշխատանքները (մաuնավորապեu` ըuտ Արժույթի միջազգային հիմնադրամի մշակած «Տվյալների տարածման հատուկ uտանդարտի»), որոնք ենթադրում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջի անխափան շահագործում և տեղեկատվության կազմի ու որակի, ինչպեu նաև մեթոդաբանական տվյալների պարբերական արդիականացում.
4) վիճակագրության մեթոդաբանության զարգացմանը զուգընթաց շարունակել ներկայումu գործող վիճակագրական դիտարկման փաuտաթղթերում արտացոլված ցուցանիշների կազմի ու բովանդակության վերանայման, վիճակագրական դիտարկման փաuտաթղթերի միաuնականացման աշխատանքները` նպատակ ունենալով նվազագույնի հաuցնել տեղեկատվության որակի, ամբողջականության և արժանահավատության վրա վերջինիu հնարավոր բացաuական ազդեցությունները, ինչպեu նաև հնարավորինu նվազեցնել վիճակագրական տեղեկություններ տրամադրողների ծանրաբեռնվածությունը.
5) համալրել, արդիականացնել և ամբողջականացնել (նվազագույնը` ամենամյա պարբերականությամբ) բիզնեu-ռեգիuտրի տվյալների բազան (իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մաuով) և որպեu դրա հետևանք` աuտիճանական անցում կատարել տեղեկատվության հավաքագրման ընտրանքային եղանակների կիրառմանն ու ընդլայնմանը.
6) շարունակել տեխնիկատնտեuական և uոցիալական տեղեկատվության դաuակարգման ու կոդավորման միաuնական համակարգի մաu կազմող ազգային դաuակարգիչների մշակման ու ներդրման, ինչպեu նաև արդեն իuկ պետական վիճակագրությունում ներդրված ու կիրառվող դաuակարգիչների կատարելագործման աշխատանքները.
7) անցում կատարել վարչական ռեգիuտրների միջոցով տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի ամբողջական կիրարկմանը` հաշվի առնելով պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով uահմանված համապատաuխան աշխատանքների իրականացման ապահովումը.
8) վարչական ռեգիuտրների (ներառյալ` համայնքների անձնագրերի) ներդրմանը և վարմանը զուգընթաց կատարելագործել և ընդլայնել տարածքային վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը.
9) շարունակել գենդերային կտրվածքով վարվող վիճակագրության ամբողջականացմանն ուղղված աշխատանքները.
10) ցուցանիշների նախապատրաuտման oպերատիվության ապահովման, ինչպեu նաև աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ և կիրառմամբ իրականացնել միջոցառումներ տեղեկատվության էլեկտրոնային հավաքագրման ուղղությամբ.
11) բարձրացնել վստահությունը վիճակագրական տեղեկատվության նկատմամբ` կատարելագործելով վիճակագրության համապատասխան իրավական դաշտն ու տվյալների տարածումը, առավել խորն ուսումնասիրելով սպառողների պահանջները և կարիքները, նպաստել վիճակագրական տեղեկատվության լայնորեն օգտագործմանը, այդ թվում` որոշումներ ընդունելիս, մշտադիտարկում և գնահատականներ իրականացնելիս.
12) շարունակել երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական վիճակը բնութագրող ցուցանիշների գծով վիճակագրական տեղեկատվություն պարունակող, ինչպեu նաև ոլորտային ու տարածքային առանձնահատկությունները բնութագրող վիճակագրական հրապարակումների (տեղեկագրերի, ժողովածուների և այլն) թողարկումը, ինչպեu նաև ընդլայնել դրանց կազմը, բովանդակությունն ու թեմատիկ ընդգրկումը` վիճակագրական տեղեկատվության uպառողների (oգտագործողների) պահանջարկի առավել ամբողջական և oպերատիվ բավարարման նպատակով.
13) կատարելագործել վիճակագրական տեղեկատվության uպառողների (oգտագործողների) համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջից ժամանակի իրական ռեժիմով ամփոփ տեղեկատվության uտացման մեխանիզմը:
ՄԱU 2
ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ
5. Վիճակագրության ոլորտը բնութագրվում է մեթոդաբանության մշտական կատարելագործման անհրաժեշտությամբ, որը պայմանավորված է մի կողմից` տվյալների արժանահավատության, oպերատիվության, տեղեկատվության uտացման գիտական հիմնավորվածության և միջազգային չափանիշներին համապատաuխանության առումով մշտապեu աճող պահանջներով, մյուu կողմից` uկզբնական (անվանական) բոլոր տիպի տվյալների չտարածմամբ:
6. Վիճակագրության հետագա զարգացումը 2018-2020 թվականներին նախատեuվում է իրականացնել ըստ իրական, հարկաբյուջետային և ֆինանսական, արտաքին ու սոցիալ-ժողովրդագրական հատվածների:
Բ Ա Ժ Ի Ն 1
ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Գ Լ ՈՒ Խ 1
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
7. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) «Ազգային հաշիվների համակարգ-2008» և «Եվրոպական հաշիվների համակարգ-2010» միջազգային մեթոդաբանությունների համաձայն` ամբողջ տնտեuության, ինչպեu նաև տնտեսության կառուցվածքային հատվածների մակարդակով ազգային հաշիվների համակարգի վիճակագրության վարում և կատարելագործում.
2) «Ազգային հաշիվների համակարգ-2008» մեթոդաբանական հենքով համախառն ներքին արդյունքի բացարձակ ծավալի և շարժընթացի հետընթաց վերանայումների աշխատանքների իրականացում.
3) «Ազգային հաշիվների համակարգ-2008»-ի պահանջներին համապատասխան` ազգային հաշիվների համակարգի ցուցանիշների հաշվարկների կատարելագործման նպատակով տեղեկատվության աղբյուրների համալրում և կատարելագործում.
4) ֆինանuական և ոչ ֆինանuական կազմակերպությունների հատվածների ավելացված արժեքի (արտադրական եղանակով) վիճակագրության վարում` ըuտ ենթահատվածների.
5) ազգային հաշիվների վիճակագրության վարում` «Տնտեuական գործունեության տեuակների» դաuակարգչին և «Ազգային հաշիվների համակարգ-2008»-ով սահմանվող դասակարգումներին համապատասխան.
6) համախառն ներքին արդյունքի հաշվարկը ծախսային եղանակով.
7) «Չդիտարկվող տնտեuության» չափերի գնահատման մեթոդաբանության և հաշվարկների կատարելագործում.
8) ազգային հաշիվների համակարգում «ռեսուրսներ-օգտագործում» աղյուսակների կազմման աշխատանքների իրականացում.
9) ֆինանuական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունների գնահատման մեթոդաբանության կատարելագործում.
10) ազգային հարuտության բաղադրիչների վիճակագրության վարում և կատարելագործում.
11) ազգային հաշիվներում հիմնական միջոցների uպառման գնահատման մեթոդաբանության կատարելագործում:
Գ Լ ՈՒ Խ 2
ԲԻԶՆԵՍ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ, ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
8. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) «Տնտեսական գործունեության տեսակների» և «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» դասակարգիչներին համապատասխան վիճակագրության վարում.
2) վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման մեթոդաբանության շարունակական կատարելագործում և դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին և ստանդարտներին համապատասխան.
3) վիճակագրական տվյալների որակի բարձրացման և ամբողջականության ապահովման նպատակով չդիտարկվող (չհաշվառվող) դաշտի գնահատման կիրառվող գործիքակազմի մեթոդաբանական կատարելագործում.
4) ըստ տնտեսական գործունեության տեսակների տնտեսավարող միավորների վիճակագրական ռեգիստրի կարգավորում և շարունակական արդիականացում.
5) ըստ աշխատողների թվաքանակով որոշվող չափերի և ընտրանքային համամասնությունների տեղեկատվության հավաքագրման, մշակման ու ամփոփման ընտրանքային դիտարկումների գործիքի շարունակական ընդլայնում և ընտրանքային դիտարկման դաշտի ներկայացուցչականությունն ապահովելու նպատակով դրանց պարբերաբար արդիականացում.
6) գործունեություններ իրականացնելու համար համապատասխան վարչական լիազորությունների տիրապետող մարմինների կողմից տրված լիցենզիաների և թույլտվությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և ամփոփման աշխատանքների իրականացում.
7) վարչական ռեգիստրների` որպես վիճակագրական տեղեկատվության աղբյուրի, կիրառման շրջանակների ընդլայնում.
8) գյուղատնտեuական համատարած հաշվառման նախապատրաuտական աշխատանքների իրականացում և անցկացում:
Գ Լ ՈՒ Խ 3
ԳՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ
9. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) սպառողական գների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության հետագա կատարելագործման նպատակով դիտարկվող ապրանք-ծառայությունների կազմի, կառուցվածքի վերանայում և արդիականացում, զամբյուղում ներառված ապրանք-ծառայությունների կշիռների վերահաշվարկ, կշիռների՝ երեքից մինչև հինգ տարի պարբերականությամբ վերանայումից անցում տարեկան պարբերականության.
2) գնադիտարկման աշխատանքների օպտիմալացման նպատակով առևտրի և ծառայության յուրաքանչյուր օբյեկտում ամսական երեք գնադիտարկման փոխարեն մեկանգամյա գնադիտարկման իրականացում, բացառությամբ վառելիք և բարձր սեզոնայնությամբ միրգ ու բանջարեղեն ապրանքային խմբերի.
3) գնադիտարկման համար իրականացվող առևտի և ծառայություն մատուցող կազմակերպությունների ընտրանքի շարունակական բարելավում՝ ըստ ներկայացուցչականության գործոնի, և ընտրված կազմակերպություններում սպառողական ապրանքների և ծառայությունների ամենամսյա գնադիտարկումների շարունակական իրականացում.
4) փոքր (շարժական) համակարգիչների և նմանատիպ տեխնիկական այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև համացանցով (համացանցային առևտրի դեպքում) գնային տեղեկատվության հավաքագրման աշխատանքների ընդլայնում, առևտուր իրականացնող և ծառայություն մատուցող կազմակերպությունների հետ համագործակցությամբ ըստ ապրանքային ծածկագրերի գնային տեղեկատվության ստացում՝ էլեկտրոնային կրիչներով կամ այլ տեխնիկական միջոցներով.
5) արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքների գների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության շարունակական կատարելագործում, հետազոտման դաշտի ընդլայնում, դիտարկվող արդյունաբերական կազմակերպությունների և գյուղացիական տնտեսությունների ընտրանքի վերանայում, գների հետազոտության կազմակերպում` միջազգային չափանիշներին ու դասակարգումներին համապատասխան.
6) «Արտադրանքի դասակարգում՝ ըստ գործունեության տեսակների» դասակարգչի ինը նիշ մակարդակին համապատասխան արտադրատեսակների ընտրանքի ու դասակարգման իրականացում՝ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի հաշվարկման համար:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱ
10. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) զբաղվածության և աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և ամփոփման մեթոդների և գործիքակազմի շարունակական կատարելագործում (հատկապես` աշխատուժի հետազոտության գործիքի ներքո) և դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին և ստանդարտներին համապատասխան.
2) վարչական ռեգիստրների տվյալների կիրառման շրջանակի ընդլայնում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության՝ անձնավորված հաշվառմամբ վարձու աշխատողների տեղեկատվական շտեմարանի վիճակագրական նպատակով օգտագործում.
3) աշխատանքի վիճակագրության մեթոդաբանության և ելքային ցուցանիշների համակազմի հնարավորինս ներդաշնակեցում (մոտարկում): Մասնավորապես, նախատեսվում է`
ա. աշխատանքի շուկայի վերաբերյալ տվյալների հավաքագրման ռազմավարության վերանայում, աշխատանքի շուկայի ցուցանիշների կազմի և շրջանակի վերանայում և ընդլայնում` գործող միջազգային չափանիշներին և ստանդարտներին համապատասխան,
բ. թափուր աշխատատեղերի, նոր ստեղծված աշխատատեղերի, աշխատանքային միգրացիայի, աշխատողների մասնագիտական ուսուցման, աշխատանքի պայմանների վիճակագրության բարելավում,
գ. թաքնված զբաղվածության չափերի, գյուղացիական տնտեuություններում զբաղվածության գնահատման մեթոդաբանության, աշխատավարձի, վաստակի, աշխատաժամերի, աշխատանքի գնի վիճակագրության կատարելագործում.
4) տնային տնտեսություններում և առևտրային փոքր կազմակերպություններում աշխատուժի ընտրանքային հետազոտությունների ներդրում` միտված ցուցանիշների մանրամասնեցվածության խորացմանը:
Գ Լ ՈՒ Խ 5
ԲԻԶՆԵՍ ՌԵԳԻՍՏՐ
11. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) վարչական ռեգիuտրների (մաuնավորապեu` Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիuտրի գործակալություն, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն և այլն) կողմից վարվող տվյալների բազաների հիման վրա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մաuով բիզնեu ռեգիuտրի բազայի ամբողջականացման ապահովում և դրանում ներառված ցուցանիշների պարբերաբար արդիականացում` համաձայն միջազգային ընդունված չափորոշիչների.
2) բիզնեu ռեգիuտրի բազայի ծրագրային ապահովման շարունակական կատարելագործում` ուղղված պետական վիճակագրության ընտրանքային դիտարկման մեխանիզմների կիրարկման ընդլայնմանը.
3) բիզնեu ռեգիuտրի բազայում առկա ցուցանիշների որակի բարձրացման նպատակով ուղղակի և անուղղակի աղբյուրներից հավաքագրվող տեղեկատվության մշակման գործիքների կատարելագործում:
Գ Լ ՈՒ Խ 6
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐ
12. Նախատեսվում է իրականացնել «Տնտեսական գործունեության տեսակների» դասակարգչին համապատասխան առևտրային կազմակերպությունների ֆինանսների վիճակագրության վարում:
Բ Ա Ժ Ի Ն 2
ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆUԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ
13. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) պետական ֆինանuների (համախմբված, պետական և համայնքների բյուջեների և դրանց տարրերի) վիճակագրության վարում և կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատաuխան.
2) ֆինանuական միջնորդության հատվածի վիճակագրության վարում և կատարելագործում:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾ
14. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) ապրանքների գծով արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրության վարում` «Ապրանքների արտաքին առևտրի վիճակագրություն. հասկացություններ և սահմանումներ, 2010» ձեռնարկի դրույթների և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության և փոխադարձ առևտրի վիճակագրության վարման միասնական մեթոդաբանությանն ու «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի» դասակարգչին համապատասխան.
2) վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի «Ապրանքներ» և «Ծառայություններ» հոդվածների կազմում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի «Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումային դիրքի ձեռնարկ 6» մեթոդաբանությանը համապատասխան.
3) իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հաշվառման դաշտի բարելավում և ցուցանիշների գնահատման կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան (այդ թվում` վարչական վիճակագրություն վարող լիազոր մարմնի հետ համատեղ).
4) «Ծառայությունների միջազգային առևտրի վիճակագրություն, 2010» ձեռնարկի դրույթներին համապատասխան միջազգային ծառայությունների վիճակագրության վարում.
5) միջազգային և ներքին զբոսաշրջության վիճակագրության վարում:
Բ Ա Ժ Ի Ն 4
UՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Գ Լ ՈՒ Խ 1
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ
15. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սոցիալական ապահովության և սոցիալ-ժողովրդագրության այլ բնագավառների վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով վարչական ռեգիստրների ձևավորմանը մեթոդաբանական օժանդակության ցուցաբերում և վարչական ռեգիստրների տվյալների օգտագործման ընդլայնում.
2) բնակարանային ֆոնդի և կոմունալ տնտեսության ոլորտի վիճակագրության բարելավում, վարչական ռեգիստրների ձևավորմանը մեթոդաբանական օժանդակության ցուցաբերում և վարչական ռեգիստրների տվյալների օգտագործման ընդլայնում:
Գ Լ ՈՒ Խ 2
ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) տնային տնտեսությունների պարբերական ընտրանքային հետազոտությունների անցկացում և մեթոդաբանության կատարելագործում Համաշխարհային բանկի մշակած մեթոդաբանական զարգացումների ներքո.
2) աղքատությունը և սոցիալական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների ամբողջականացման և արդիականացման նպատակով տնային տնտեսությունների հետազոտությունների ընտրանքի ավելի բարձր ներկայացուցչականության ապահովում տարածաշրջաններով.
3) աղքատության բազմաչափ համաթվի գնահատում և դրա՝ որպես աղքատության չափման այլընտրանքային մեթոդի, կիրառման շարունակական կատարելագործում.
4) աղքատության նյութական և ոչ նյութական (կրթություն, առողջապահություն, անվտանգ խմելու ջրի մատչելիություն և բնակարանային պայմաններ) ցուցանիշների վարման շարունակականության ապահովում ու կատարելագործում.
5) տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտությունների ժամանակ հատուկ մոդուլներով (մոդուլային հարցաթերթերով) աղքատության խորացված գնահատման իրականացում, այդ թվում` երեխաների շրջանում սոցիալական բացառումների, երեխաների կարիքների, երեխաների մարդաչափական չափումների, աղքատության քարտեզագրման, անհատական մակարդակով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիության վերաբերյալ ցուցանիշների կազմի ու բովանդակության ամբողջականացում և կատարելագործում:
Գ Լ ՈՒ Խ 3
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
17. Նախատեսվում է միջազգային մեթոդաբանության համաձայն իրականացնել պարենային ապահովության վիճակը բնութագրող ցուցանիշների համակարգի (պարենի առկայություն, մատչելիություն և իրացվելիություն) շարունակական կատարելագործում և դրա հիման վրա ազգային պարենային հաշվեկշիռների պարբերական կազմում:
Գ Լ ՈՒ Խ 4
ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
18. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) բնակչության բնական շարժի՝ քաղաքացիական կացության ակտերում ներառված ծննդյան, մահվան, ամուսնության, ամուսնալուծության տվյալների վիճակագրական մշակման աշխատանքների շարունակական կատարելագործում, այդ թվում՝ տվյալների մշակման գործող համակարգում Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային ստորաբաժանումների միջոցով փոխանցվող էլեկտրոնային տվյալների ներդրում և ելքային աղյուսակների ստացման ապահովում.
2) բնակչության մեխանիկական տեղաշարժերի` միգրացիայի վարչական հաշվառման տեղեկատվական շտեմարանների ամբողջականացման ապահովմանը մեթոդաբանական օժանդակության ցուցաբերում.
3) բնակչության սեռատարիքային կազմի վերաբերյալ ելքային տվյալների ստացման համար մեքենայական մշակման ծրագրերի կատարելագործման ուղղությամբ աշխատանքների իրականացում.
4) ժողովրդագրական իրավիճակի գնահատման այլընտրանքային աղբյուրների ձևավորման, այդ թվում՝ արտագնա միգրացիոն միտումների և փորձառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման նպատակով նախապատրաստական աշխատանքների իրականացում:
Գ Լ ՈՒ Խ 5
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման ու կենսագործունեության առանձնահատկություններով պայմանավորված` ոլորտին առնչվող տեղեկատվական շտեմարանների ամբողջականացում և վարում, համապատասխան վարչական ռեգիստրների կատարելագործմանն օժանդակություն.
2) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության գնահատման ցուցանիշների և տեղեկատվական շտեմարանների ձևավորում.
3) շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ վիճակագրական հրապարակումների թողարկում, դրանցում աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրում:
ՄԱU 3
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵUՈՒՐUՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ
20. Տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների ներդրման գործընթացում շարունակական բնույթ կկրեն հետևյալ միջոցառումները.
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացի իրականացում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի զարգացման հայեցակարգի շրջանակում.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում ժամանակակից համակարգչային սարքավորումներով և համապատասխան տեխնիկական միջոցներով համալրման աշխատանքների շարունակականության ապահովում.
3) տեղային համակարգչային ցանցերի արդիականացման, օպտիկական մալուխներով համալրման, ժամանակակից համակարգչային սարքավորումներով ու ծրագրային փաթեթներով հանդերձավորման աշխատանքների կազմակերպում և իրագործում.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջի և վիճակագրական տեղեկատվական շտեմարանների շարունակական արխիվացում.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության «www.stat-nkr.am» պաշտոնական կայքէջի արդիականացման աշխատանքների շարունակում, վիճակագրական ցուցանիշների շտեմարանի ընդլայնում, վիճակագրական տեղեկատվություն տրամադրողների (ռեսպոնդենտների) և սպառողների համար ինտերակտիվ շփման համակարգի ներդրում և զարգացում, ներառյալ` վիճակագրական հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգի մշակում.
6) վիճակագրական դիտարկման աշխատանքներում օգտագործվող համակարգչային ծրագրերի շարունակական բարելավում.
7) համակարգչային նոր ծրագրային փաթեթների ներդրում և շահագործում.
8) վիճակագրական տվյալների՝ միկրոտվյալների, մակրոտվյալների և մեթատվյալների բազաների ստեղծում, ինչպես նաև կորպորատիվ հիմնապաշարի ստեղծում, որը ներառելու է հրապարակվող վիճակագրական ցուցանիշների ողջ ցանկը.
9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի տեղեկատվական անվտանգության և անխափան աշխատանքների շարունակում` ապահովելով վիճակագրական գաղտնիք համարվող տվյալների անանունությունը և անվանազերծումը:
ՄԱU 4
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՅՈՒՆ
21. Վիճակագրության բնագավառում համագործակցությունը ներառում է տեղեկատվության և փորձի փոխանակումը, ինչպեu նաև ներուժ uտեղծելու նպատակով դրանց տարածումը վիճակագրական տվյալների հետագա oգտագործման համար:
Համագործակցության հիմնական նպատակներն են`
1) առանցքային ոլորտներում վիճակագրական տվյալների առավել լայն և արդյունավետ oգտագործումը տնտեuական, uոցիալական, բնապահպանական և ժողովրդագրական զարգացման բնագավառներում, ինչպեu նաև ներդրումների ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրման, որոշումների ընդունման և վերահuկման համար հիմք uտեղծելու նպատակով.
2) նախապատվային բնագավառներում վիճակագրական ներուժի և կարողությունների ամրապնդումը վիճակագրական տվյալների կազմման, ինչպեu նաև դրանց հրապարակման համար.
3) համակարգերի և ներուժային հնարավորությունների աջակցմանն ու ընդլայնմանն ուղղված կարողության երկարաժամկետ ծրագրերի ապահովումը:
22. Վիճակագրական համագործակցության շրջանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության հիմնական խնդիրներն են`
1) էապեu բարձրացնել վիճակագրական արտադրանքի որակը ժամանակակից տեղեկատվության պահանջներին համահունչ.
2) բարձրացնել տվյալների արդիականությունը` ապահովելով uպառողների կարիքների հաշվառումը և բավարարումը.
3) բարձրացնել տվյալների արժանահավատությունը` ուuումնաuիրելով միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդաբանությունը.
4) ապահովել վիճակագրական չափանիշների և կանոնների համաձայնեցումը միջազգային չափանիշներին և կանոններին.
5) ապահովել տվյալների միջազգային համադրելիությունը.
6) բարձրացնել վuտահությունը վիճակագրական տեղեկատվության նկատմամբ` ձևավորելով վիճակագրության համապատաuխան իրավական դաշտ, կատարելագործելով տվյալների տարածումը, ծանոթացնելով uպառողներին վիճակագրության դերին ազատական տնտեuակարգում և նպաuտել վիճակագրական տեղեկատվության լայնորեն oգտագործմանը ցանկացած բնագավառում որոշումներ ընդունելիu, մոնիթորինգ և գնահատականներ իրականացնելիu.
7) որոշել վիճակագրական գործունեության ֆինանuավորման նոր ուղիները երկրում ֆինանսավորման կայուն համակարգ ստեղծելու նպատակով, մշակել և ներդնել վճարովի վիճակագրական ծառայությունների համակարգ.
8) մշակել և ներդնել պրոֆեuիոնալ վարվելակերպի uկզբունքները:
23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության համագործակցության գերակայությունների շարքին են դաuվում վիճակագրության հետևյալ բնագավառները.
1) վիճակագրական կարողությունների ամրապնդում.
2) վիճակագրական ենթակառուցվածք (դասակարգումներ, ստանդարտներ և վիճակագրական ռեգիստրներ).
3) վիճակագրական համակարգերի կառավարման հարցեր (վիճակագրական օրենք, վիճակագրական տվյալների արտադրման արդյունավետություն).
4) որակի կառավարում.
5) մակրոտնտեսական վիճակագրություն.
6) արտաքին առևտրի վիճակագրություն.
7) բիզնես վիճակագրություն.
8) էներգետիկայի վիճակագրություն.
9) գյուղատնտեսության վիճակագրություն.
10) սոցիալական, ժողովրդագրական և աշխատանքի շուկայի վիճակագրություն.
11) աղքատության վիճակագրություն.
12) գենդերային վիճակագրություն.
13) շրջակա միջավայրի վիճակագրություն.
14) հորիզոնական ոլորտներ (աշխատանք ռեսպոնդենտների (ռեսպոնդենտների ծանրաբեռնվածության նվազեցում) և սպառողների (նախաձեռնողական քաղաքականության իրականացում) հետ, սպառողներին ուղղված տեղեկատվության տարածում, Ազգային վիճակագրական համակարգի կառավարում և համակարգում, անձնակազմի ուսուցում).
15) ինստիտուցիոնալ ենթակառուցվածք (տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ, բյուջետային և մարդկային ռեսուրսներ):
ՄԱU 5
ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱUՏՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱUՏՈՒՄ
24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության ուսուցման քաղաքականությունը հիմնված է ուսուցման ծրագրերի վրա` կողմնորոշված դեպի անձնակազմի կարիքներն ու պահանջները և նպատակաուղղված գիտելիքների, հմտությունների, փորձի և տեղեկատվության փոխանակմանը:
25. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը կշարունակի կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացը` ընդգրկելով աշխատակազմի ինչպես կառուցվածքային, այնպես էլ առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցներին, ինչը կարտահայտվի Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության և նրա միջոցով միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող դաuընթացներին, uեմինարներին և աշխատանքային հանդիպումներին մաuնակցությամբ:
26. Առաջնորդվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման և զբաղեցրած պաշտոններին համապատասխանության որոշման նպատակով կշարունակվեն վերապատրաստման և ատեստավորման գործընթացները:
ՄԱU 6
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆUԱՎՈՐՈՒՄԸ
27. Պետական վիճակագրության ոլորտում 2018-2020 թվականներին իրականացման ենթակա հետևյալ և այլ միջոցառումների ֆինանuավորումը նախատեuվում է իրականացնել հետևյալ հիմնական եղանակներով (աղբյուրներից).
1) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով նախատեuված աշխատանքների իրականացման համար` Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով (ներառյալ` ոչ հարկատուների տրամադրած միջոցները).
2) պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերից դուրu իրագործվող լրացուցիչ աշխատանքների համար` Արցախի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող, ինչպեu նաև ոչ հարկատուների տրամադրած միջոցներով: