Ընդունված է 2017թ. նոյեմբերի 30-ին
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-111-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում.
1) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Արցախի Հանրապետության պետական նախարարի և նախարարությունների աշխատակազմերում.
5) Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների աշխատակազմերում.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետ.
«5.1) Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի աշխատակազմում.»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի`
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն oրենքի իմաստով քաղաքական պաշտոններ են Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, Արցախի Հանրապետության պետական նախարարի և նախարարների ու Արցախի Հանրապետության համայնքների ղեկավարների պաշտոնները:».
2) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Սույն oրենքի իմաստով հայեցողական պաշտոններ են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալների, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի և նրա տեղակալների, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի և նրա տեղակալների, հատուկ հանձնարարություններով դեսպանների, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականների, Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչների՝ հատուկ հանձնարարությունների գծով, Արցախի Հանրապետության Նախագահի օգնականների, Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի, Արցախի Հանրապետության Նախագահի ռեֆերենտների, Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության խորհրդականների և օգնականների, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի, Արցախի Հանրապետության նախարարների տեղակալների, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարի, Արցախի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններին առընթեր (միջազգային կազմակերպություններում) Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների և նրանց տեղակալների, Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնները, Արցախի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների պաշտոնները, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և նրա տեղակալի խորհրդականների, oգնականների, մամուլի քարտուղարների և ռեֆերենտների պաշտոնները, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականների և խորհրդականների պաշտոնները, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների օգնականների պաշտոնները, Արցախի Հանրապետության պետական նախարարի և նախարարների, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի, Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահի, Արցախի Հանրապետության oրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների և այլն) ղեկավարների, Արցախի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի, Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, oգնականների պաշտոնները, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդականների և մամուլի քարտուղարի պաշտոնները:».
3) 11-րդ մասը «համարվում» բառից հետո լրացնել «Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) բարձրաստիճան պաշտոնատար անձ` Արցախի Հանրապետության Նախագահը, Արցախի Հանրապետության պետական նախարարը, Ազգային ժողովի պատգամավորները, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալները, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը և նրա տեղակալները, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը և նրա տեղակալները, դատավորները, նախարարները և նրանց տեղակալները, գլխավոր դատախազը և նրա տեղակալները, շրջանների և Ստեփանակերտ քաղաքի դատախազները, oրենքներով ստեղծված պետական մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները և այդ մարմինների անդամները, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը և նրա տեղակալները, Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահը և անդամները, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը և նրա տեղակալը, Ստեփանակերտի քաղաքապետը և նրա տեղակալները, շրջանների վարչակազմերի ղեկավարները և նրանց տեղակալները, oտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականները, հատուկ հանձնարարություններով դեսպանները, Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչները՝ հատուկ հանձնարարությունների գծով, Արցախի Հանրապետության Նախագահի օգնականները, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության խորհրդականները և օգնականները, Ազգային ժողովի նախագահի խորհրդականները և oգնականները, ինչպես նաև Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը, Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչը.».
2) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18) բարձրաստիճան պաշտոնատար անձի վերադաս անձ` Արցախի Հանրապետության պետական նախարարի, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի, նախարարների, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականների, Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչների՝ հատուկ հանձնարարությունների գծով, հատուկ հանձնարարություններով դեսպանների, Արցախի Հանրապետության Նախագահի oգնականների, Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի համար` Արցախի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Ազգային ժողովի նախագահի խորհրդականների, oգնականների համար` Ազգային ժողովի նախագահը, Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդականների և oգնականների համար` Արցախի Հանրապետության պետական նախարարը, նախարարների տեղակալների համար` նախարարը, գլխավոր դատախազի տեղակալների, շրջանների, Ստեփանակերտ քաղաքի դատախազների համար` գլխավոր դատախազը, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների տեղակալների համար` մարմնի ղեկավարը, oրենքներով ստեղծված կոլեգիալ պետական մարմինների անդամների համար` տվյալ մարմնի ղեկավարը, Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամների համար՝ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալների համար` Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալների համար՝ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի տեղակալների, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության խորհրդականների և օգնականների, Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի համար՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի համար` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալների համար` Ստեփանակերտի քաղաքապետը, շրջանների վարչակազմերի ղեկավարների տեղակալների համար` շրջանների վարչակազմերի ղեկավարները, oտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համար` արտաքին գործերի նախարարը, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի համար՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի համար՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողը: Սույն կետում չթվարկված բարձրաստիճան պաշտոնատար անձինք սույն oրենքի իմաստով համարվում են վերադաս չունեցող:»:
Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովի մեկ անդամի նշանակում է Արցախի Հանրապետության Նախագահը, իսկ մյուս անդամներին Արցախի Հանրապետության Նախագահը՝ Ազգային ժողովի նախագահի, Գերագույն դատարանի նախագահի, գլխավոր դատախազի, մարդու իրավունքների պաշտպանի ներկայացմամբ` յուրաքանչյուրը մեկական անդամ սկզբունքով` վեց տարի ժամկետով:»:
Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի ամբողջ տեքստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2017թ. դեկտեմբերի 11
Ստեփանակերտ
ՀՕ-37-Ն