
Ծնվել է 1962թ նոյեմբերի 14-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում:
1990թ. ավարտել է Մոսկվայի կապի ինստիտուտի ինժեներա-տնտեսագիտական ֆակուլտետը:
1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում:
1986-1991թթ. աշխատել է արտադրական և վարչական նշանակության տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում:
Մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական պայքարին:
1992-1999թթ. աշխատել է Շուշիի շրջվարչակազմի աշխատակազմում:
1999-2000թթ.՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ, Շուշիի քաղաքապետի պաշտոնակատար
2000թ. Շուշիի թիվ 13 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2005-2007թթ.՝ ԼՂՀ կառավարությանն առընթեր միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչության պետի տեղակալ
2008թ. հունվարի 7-ին նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ:
2011թ. հունվարի 13-ին վերանշանակվել է նույն պաշտոնում` 6 տարի պաշտոնավարման ժամկետով:
2014թ. նոյեմբերի 6-ին նշանակվել է ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ:
2017 թ. սեպտեմբերի 7-ից՝ Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի անդամ:
2020 թ․ փետրվարի 10-ից՝ ԱՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018թ.):