Առստամյան Ռոմա Բեգլարի
Առստամյան Ռոմա Բեգլարի
Ծննդյան թիվ. 26.08.1948

Ծնվել է 1948թ. օգոստոսի 26-ին Շահումյանի շրջանի Շահումյանովսկ ավանում:

1955-1966թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:

1966-1967թթ.՝ Շահումյանի յուղի գործարանի բանվոր, այնուհետև՝ լաբորանտ

1967 -1969թթ. ծառայել է նախկին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերում:

1969թ. դեկտեմբեր - 1975թ. ապրիլ՝ Շահումյանի շրջգործկոմի ընդհանուր բաժնի վարիչ

1975թ. ապրիլ-1977թ. հունվար կատարել է կոմերիտական աշխատանք:

1977թ. հունվար – 1985թ. հոկտեմբեր՝ սննդաարդյունաբերության աշխատողների արհմիության Շահումյանի շրջանային կոմիտեի նախագահ

1985թ. հոկտեմբեր – 1987թ. մայիս՝ Շահումյանի շրջանի հանրային սննդի միավորված ձեռնարկության տնօրեն

1987թ. մայիս -1990թ. սեպտեմբեր՝ գյուղատնտեսության աշխատողների արհմիությունների Շահումյանի շրջանային կոմիտեի նախագահ

1990թ. սեպտեմբեր – 1992թ. հունիս՝ Շահումյանի շրջգործկոմի նախագահի առաջին տեղակալ

Ընտրվել է Շահումյանի շրջանային խորհրդի պատգամավոր:

1991թ. դեկտեմբերի 28-ին Շահումյանի թիվ 76 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:

1992թ. տեղափոխվել է Մոսկվա: Եղել է ջերմոցային համալիրի գլխավոր տնօրեն, «Ռոսգոսստրախ» ՍՊԸ «Կունցեվո» գործակալության ղեկավար: 

Կենսաթոշակառու է:

 Ամուսնացած է, ունի երկու զավակ: