28 նոյեմբերի 2017
28 նոյեմբերի 2017
Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն` խմբակցությունների առաջարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի մեկ անդամին նշանակում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Սահմանված կարգով «Հայրենիք» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Շուշանիկ Լավրենտի Հայրապետյանի թեկնածությունը:
Հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման՝ Սահմանադրությամբ նախատեսված ժամկետները և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 127-րդ հոդվածի պահանջները՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նշանակումը տեղի կունենա Ազգային ժողովի հերթական նիստում, որը կգումարվի 2017 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 1100-ին:
ք. Ստեփանակերտ
28 նոյեմբերի, 2017թ.